Էրդողանը Ստամբուլի պայթյունը համարել է ահաբեկչություն
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է երկրում տեղի ունեցածը:Թուրքական իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը որակել են՝ ահաբեկչություն: Էրդողանը հայտնել է, որ ահաբեկիչների նպատակը եղել է առավելագույն վնաս պատճառելը. «Դժբախտաբար, այդ ակցիայի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Ահաբեկչությունն ամենաայլանդակ դրսևորումն է, սակայն երկիրն ու ազգը կհաղթահարեն այն, իսկ հանցագործները խստապես կպատժվեն»։ Իսկ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմատ Արսլանն իր թվիթերյան էջում գրել է. «Ես դատապարտում եմ ահաբեկչական հարձակումը Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում»:
