Հեշտ չի լինելու. Հենրիխ Մխիթարյան
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ հեշտ չի լինելու լոնդոնցիների դեմ պայքարում:Ինչպես ասել է՝ կարեւոր է դուրս գալ խաղադաշտ, գոլ խփել, լավ խաղալ: «Մեծ հանդիպում է սպասվում: Պրեմյեր լիգայում յուրաքանչյուր հանդիպումն է բարդ: Ձգտելու ենք ցուցադրել մեր լավագույն խաղը»,- ասել է Մխիթարյանը: Դեկտեմբերի 11-ին կայանալիք Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին: «Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Ռոխո, Դարմիան, Քարիկ, Էրերա, Մխիթարյան, Պոգբա, Մարտիալ, Իբրահիմովիչ:
