Հնդկաստանում նահանգապետի մահը սգալով 470 մարդ է մահացել
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում 470 մարդ է մահացել՝ չկարողանալով դիմանալ Թամիլանդ նահանգի ղեկավար Ջայարամ Ջայալալիտայի մահվան վշտին։Տեղական իշխանությունները պատրաստ են օգնություն ցույց տալ մահացածների և տուժածների ընտանիքներին: Ջայլալիտան մահացել է դեկտեմբերի 5-ին երկարատև հիվանդությունից հետո: Նա իր կարիերան սկսել է որպես կինոյի դերասան, իսկ ավելի ուշ դարձել է երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը
