Պուտինը ցավակցել է Էրդողանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը իր ցավակցություններն է հղել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին ու տուժածներին մաղթել է շուտափույթ կազդուրում։ Վերջին տվյալներով՝ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվել է 38 մարդ, որոնցից 30-ը ոստիկաններ են։Պուտինն ընդգծել է, որ տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու և անզիջում պայքար մղելու անհրաժեշտությունը։
