Լեոնարդո Դի Կապրիոն Հայաստանի մանուկների համար նվիրատվություն է կատարել
Աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն երեկ Նյու Յորքում մասնակցել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) դրամահավաք-երեկույթին և նվիրատվություն կատարել։ Դի Կապրիոն լսել է քարակերտցի դպրոցական Խանում Գևորգյանի ելույթն անգլերենով, ով պատմել է Հայաստանի‚ իր ազատամարտիկ հոր և այլ թեմաների մասին։ Նախնական տվյալներով երեկոյի ընթացքում շուրջ 3մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերվել Հայաստանի գյուղերին։
