Թուրքիայում ազգային սուգ է հայտարարվել. տեսանյութեր
Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։ Մեկ օր շարունակ Թուրքիայի տարածքում կիջեցվեն բոլոր դրոշները՝ որպես զոհվածների հանդեպ հարգանքի տուրք։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ պայթյունի արդյունքում վիրավորվել է առնվազն 20 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Vodafone մարզադաշտում: Պայթյունի տեղում հրդեհ է բռնկվել:
