Արտակարգ դեպք Ստամբուլում. կա 20 վիրավոր
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գրանցվել է երկու ուժգին պայթյուն։ Պայթյունները որոտացել են Vodafone Arena-ի գրասենյակի մոտ։
Ռոյթերզի հաղորդմամբ էլ` ոստիկանները կանգնեցրել են քաղաքի երթևեկությունը։
Ըստ նախնական տեղեկությունների` ռումբը կարող էր տեղադրված լինել կայանված մեքենայում։ Հնարավոր է` ոստիկանական ավտոբուս է թիրախավորված եղել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ նախնական տվյալներով պայթյունների հետևանքով վիրավորվել է 20 մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

