Հրդեհ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի անվադողերի մշակման արտադրամասից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել՝ 17.19-ին: Արտադրամասի ներսում այրվել է գրասենյակի գույքը՝ բազմոց, սեղան, աթոռ, բանվորական հագուստ և ջերմահարվել առաստաղը:
