Պահանջատիրական երթն ավարտվեց
Այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամները հրավիրել էին հանրահավաք-երթ: Ազատության հրապարակից մեկնարկել էր պահանջատիրական երթ` ընդդեմ Մարդու և ժողովրդի իրավունքների բազում ոտնահարումների, այդ թվում` օրենքի, իշխանության բացակայության, քաղաքական հալածյալների և բանտարկյալների, «Սասնա ծռեր»-ի նկատմամբ ոտնահարումների: Քիչ առաջ ավարտվեց Հիմնադիր խորհրդարանի հրավիրած երթը: Երթի ողջ ընթացքում մասնակիցները քայլեցին դեպի դատապարտյալների հիվանդանոց, իրենց աջակցությունը հայտնեցին Սասնա ծռերի բուժվող անդամներին, այնուհետ վերադարձան Ազատության հրապարակ:
