Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուիլյամ Լահուն հայտարարել է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «Մենք ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում տեսնել: Կարծում ենք, որ նման համաձայնագիր կարող են կնքել հակամարտող կողմերը»,-ասել է նա: Դաշինքի ներկայացուցիչը հավելել է, որ ՆԱՏՕ-ին մշտապես մտահոգել է ԼՂ հարցը:
