Սեյրան Օհանյանը «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարին հանդես կգա ելույթով
Դեկտեմբերի 23-ին կայանալիք նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անպայման ներկա է գտնվելու, և հանդես է գալու ելույթով։ «Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ դեռևս չի որոշակիացել, թե ով է գլխավորելու կուսակցությունը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե Վիկտոր Դալլաքյանը։ Միևնույն ժամանակ, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ակտիվորեն ներգրավված է կուսակցության աշխատանքներում։
