Շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները կարող են դառնալ նաև զսպման մեխանիզմներ

Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, որ որևէ հարցով որևէ պայմանավորվածությունը չի ձեռքբերվել` թե՛ միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե՛ Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ: Նման հայտարարությամբ Համբուրգում լրագրողների հետ զրույցում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եռանախագահները հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման պայմանավորվածության վերաբերյալ: Հստակ նշվեց, որ պետք է խոչընդոտները վերացվեն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Եթե ավելացնենք թիվը մի քանի հոգով, շատ բան չի փոխվելու, որովհետև կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ խոսքը գնում է ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր հոգու մասին, սակայն նորից շատ բան չի փոխվում: Բայց շատ կարևոր է, որ ինչ-որ խորհրդանշական քայլ կատարվի, որը ցույց տա, որ տեղաշարժ կա: Ավելացնեն դիտորդական առաքելության քանակը, որակը, արդյունավետությունը»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով` Ադրբեջանն ի սկզբանե ընդհանրապես դեմ էր ընդլայնման առաջարկին, իսկ հիմա ասում է. «եկեք ավելացնենք 7 հոգով, սակայն նրանց չտեղակայենք շփման գծում, տարածաշրջանում, այլ նրանց ուղարկենք Բաքու, Երևան և Թբիլիսի, և հետո թող թույլատվություն հարցնեն Ադրբեջանից` գան, թե չգան: Այդ պարագայում որտե՞ղ է այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը»: Նախարարը հիշեցրեց նաև, որ մինչ այժմ բազմաթիվ հանձնաժողով ների նիստեր են եղել ԵԱՀԿ-ում, այդ թվում` ֆինանսական, որի ընթացքում միայն Ադրբեջանը վետո է օգտագործել, այսինքն` խոչընդոտել է, որ այդ թիմն ընդլայնվի և հնարավորություն ունենա ավելի արդյունավետ ձևով աշխատել:

«Իրենք ասում են, որ մեխանիզմ կարող է լինել, երբ կարգավորումը լինի, սակայն երբ կարգավորումը լինի էլ ի՞նչ մեխանիզմի մասին է խոսքը: Իրենք իրենց փակուղի են դնում, այսինքն` ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք ուրիշ կերպ են հասկանում: Ծուռ հայելիների ինչ-որ թագավորությունում են ապրում, մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները: Սա է հարցը: Եռանախագահողները չեն հուսահատվում, Հայաստանն էլ չի հուսահատվում: Մենք նրանց հետ շարունակելու ենք ջանքերը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Շատ կարևոր է նաև 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերի իրականցման անխտիր հանձնառությունը, բացառապես խաղաղ կարգավորման և, իհարկե, այս մեխանիզմների ստեղծման, որոնք կարող են լինել ոչ միայն հետաքննության, այլև զսպման մեխանիզմներ, որոնք կկարողանա սահմանափակել լարվածությունը տարածքաշրջանում և ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծվի բանակցային գործընթացի համար»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am