Հալեպում գնդակոծել են հայկական ծերանոցը
Հալեպում գնդակոծության է ենթարկվել հայ համայնքին պատկանող ծերանոցը: Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո պատրիարքարանից հայտնել են , որ ահաբեկիչները հրթիռակոծության են ենթարկել Վ. Գյուբենկյանի անվան ծերանոցը, որը գտնվում է հայկական Նոր գյուղ թաղամասում: Շենքը վնասվել է, այնտեղ բնակվող ծերերը չեն տուժել: Իրականացվում են շենքի վերականգնողական աշխատանքներ:
