Ադրբեջանում արգելափակել են Ամերիկայի ձայն և Ազատություն ռադիոկայանների կայքերը
Ադրբեջանում արգելափակվել են Ամերիկայի ձայն և Ազատություն ռադիոկայանների կայքերը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Գործակալության հաղորդմամբ` վերոնշյալ կայքերը կրկին արգելափակվել են միայն ադրբեջանական օգտատերերի համար, իսկ Ադրբեջանի տարածքից դուրս հասանելի են: Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ` էլեկտրոնային անվտանգության կենտրոնը այս կայքերի հետ կապված խնդրի վերաբերյալ բացատրություն չի տվել:
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանում արգելափակվել էին Ազատություն թերթի, Meydan TV-ի, Ամերիկայի ձայնի, Ազատություն ռադիոկայանի ինտերնետային կայքերը:
