ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Որևէ հիմք չկա, որ կուսակցության առաջնորդը չգլխավորի համամասնական ցուցակը»,- ասաց նա:
