Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. տեսանյութ
Ստամբուլում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը։ Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանն ուղևորվել է Մարմարա համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետին կից մզկիթը, ճանապարհին ավտոշարասյան մեքենաներից երեքը բախվել են իրար: Տեղեկատվության համաձայն՝ վթարի հետևանքով վիրավորվել է անվտանգության 4 աշխատակից։
