ԵԱՀԿ-ն աշխատում է ԼՂ հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմներ մշակելու շուրջ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հաղորդում է APA գործակալությունը։ «ԵԱՀԿ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող համակարգ ստեղծելու ուղղությամբ»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
