Համբուրգում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպել են Համբուրգում: «ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահաների նախաձեռնությամբ` երեկ Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
