Ամեն գնով ու ձևով հակաքայլեր կատարել և ընդվզմամբ կանխել աղետը. Սէֆիլյանի և «Սասնա ծռերի» հայտարարությունը

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարությունը. Սասնա Ծռերի հուլիսյան գործողությունը և դրան հաջորդած համաժողովրդական շարժման ալիքը ցույց տվեցին, որ հայությունը դեռևս կարող է խափանել Արցախը հանձնելու և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Ռուսաստանին զիջելու դավադիր ծրագիրը: Այդ պատճառով Մոսկվան և նրա դրածո հայաստանյան գաղութային վարչակազմը ստիպված եղան հաշտվել այդ իրողության հետ և առժամանակ կասեցնել իրենց նկրտումները: Սակայն աշխարհաքաղաքական պայքարի ներուժը արագ տեմպերով կորցնող ռուսական կայսրությունը կարճատև դադարից հետո որոշեց անտեսել այդ իրողությունը, ռիսկի դիմել և հնարավորինս շուտ ավարտին հասցնել իր ծրագիրը: Այդ նպատակով Մոսկվան և հայաստանյան գաղութային վարչակազմը փորձում են արդյունավետ կերպով օգտագործել իրենց համար նպաստավոր ընդմիջումը, որը Հայաստանի ներսում առաջացել է Սասնա Ծռեր շարժման առաջին ալիքի մարման, իսկ աշխարհում՝ ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխությամբ պայմանավորված նրա արտաքին քաղաքականության պասիվացման բնականոն պատճառներով: Գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանն արդեն հասցրել է անձամբ վերահաստատել, որ պատրաստ է հանձնել ազատագրված յոթը շրջանները, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վիգեն Սարգսյանին լիազորել է ստորագրելու Հայկական բանակի ռազմավարական կառավարումը մաս առ մաս Ռուսաստանին զիջելու հերթական (առաջինը ՀՕՊ-ի, հիմա արդեն՝ Թուրքիայի և Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ցամաքային զորամիավորումների) պայմանագիրը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ պայմանագիրն ստորագրելու նպատակով Մոսկվա մեկնած Վիգեն Սարգսյանը, ներգրավելով Ռուսաստանում սովորող հայ զինծառայողներին, գաղութատեր-գաղութ արժեհամակարգային ձևաչափը հաստատող յուրօրինակ ծիսական արարողություն կատարեց ռուսական գաղութատիրության խորհրդանիշ Կարմիր հրապարակում և Կրեմլի պատերի տակ: Եվ սա ընդամենը մի դրվագ է այն ծավալվող քարոզչության, որ զանգվածաբար կատարվում է խորհրդային անցյալը փառաբանելու և ռուսական գերակայությունը հայերիս համար ընդունելի դարձնելու նկատառումներով: Փաստորեն՝ գաղութատերը և նրա հայաստանյան խամաճիկները մեր ժողովրդին ներշնչում են Արցախը հանձնելու և գաղութ դառնալու դատապարտվածության զգացում ու պարտվողական տրամադրություն և, զուգահեռաբար՝ գործնական քայլեր են կատարում մեր երկիրը բոլոր կողմերից օդային, իսկ Թուրքիայի և Նախիջևանի կողմից՝ նաև ցամաքային հարձակումներից պաշտպանելու, ինչպես նաև հարկ եղած դեպքում Նախիջևանի ուղղությամբ հակահարձակվելու ինքնուրույն հնարավորություններից Հայկական բանակին զրկելու համար: Այս ամենը նպատակ ունի երաշխավորելու մեր պարտությունը և ռուսաստանահպատակ վարքը առաջիկա հավանական պատերազմում, ինչպես նաև բացառելու Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատելու և Կուր-Արաքսյան միջակայքում Հայկական նոր Հանրապետությունը հաստատելով գործոն դառնալու հեռանկարը, որը շուտով բացվելու է մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության փոփոխության շնորհիվ: Մեզ համար գոյութենական սպառնալիքներ կարող են ստեղծել նաև այս ծրագրի ածանցյալ հետևանքները: Կորցնելով Արցախը (դրա պատճառով նաև՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական սահմանի մեծ մասը) և պետական ու ռազմական ինքնուրույնությունը և դառնալով Ռուսաստանի կցորդ, մենք կորցնելու ենք նաև գործընկեր լինելու և այլընտրանք ունենալու հույսն ու հեռանկարը, դառնալու ենք թիրախ Ռուսաստանի հակառակորդների համար, ինչի հետևանքով տարածաշրջանային դերակատարների, առաջին հերթին՝ նույն Ռուսաստանի և Թուրքիայի համար վերածվելու ենք մեր հաշվին դաշինքներ կազմելու և առևտուր անելու հնարավորությունների և հավանականությունների ասպարեզի: Մասնավորապես, Ռուսաստանը կարող է Հայկական բանակի ՀՕՊ-ի և նշված զորամիավորումների նկատմամբ ռազմավարական կառավարման լծակներն օգտագործել Թուրքիայի հետ իր պարբերական սիրախաղերին գրեթե նույնքան պարբերաբար հաջորդող հակամարտությունների մեջ մեզ ներքաշելու և, ինչպես միշտ՝ մեր տարածքի վրա ու մեր հաշվին նրա հետ նորից սիրախաղի մեջ մտնելու նպատակով: Իր հերթին՝ Թուրքիան կարող է օգտվել առիթից և հնարավորություն ստանալ միջամտելու հայ-ադրբեջանական հավանական պատերազմին: Երկարաժամկետ հեռանկարի առումով ակնհայտ է, որ Ռուսաստանը հեռանալու է Հարավային Կովկասից, սակայն մինչ այդ դեռ շատ ջրեր են հոսելու, որոնք կարող են ավելի աղետալի լինել մեզ համար, քան եղավ հարյուր տարի առաջ: Այս անգամ ևս թուլանալու պատճառով ռուսական կայսրությունը վտանգավոր ու անկանխատեսելի է դառնում: Սակայն նա ոչինչ չի կարող անել առանց գաղութային վարչակազմի, այդ պատճառով պետք է նրա՛ն դարձնել պայքարի թիրախ: Եթե մենք չկանգնեցնենք Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած ազգային դավաճանների խմբին, նրանք իրենց կամքով կանգ չեն առնելու և կարող են մեզ համար ցեղասպանության կրկնության ու իսպառ հայրենազրկման սպառնալիք ստեղծել: Սասնա Ծռեր շարժման առաջին ալիքը խորքերն է գնացել ու թափ է հավաքում և նրա երկրորդ ու վճռական ալիքը դեռ առջևում է: Սակայն ժամանակը սուղ է և օրհասական, ինչը պահանջում է այսօր իսկ շարունակել դիմադրությունը և ամեն գնով ու ձևով հակաքայլեր կատարել: Այս հրամայականը պետք է նկատի ունենան առաջամարտիկները և ըստ այդմ գործեն: Իսկ մեր ժողովրդին ու զինվորականությանը կոչ ենք անում պահպանել ոգու կորովը, չմոլորվել նույն դավադիր ծրագրի մաս կազմող «ընտրություններով», նորանոր Սասնա Ծռեր ծնել, բոլոր հնարավոր ձևերով մասնակցել ազատագրական պայքարին ու սնուցել Շարժման երկրորդ ալիքին և, երբ պահը գա, հուժկու ընդվզմամբ կանխել աղետը ու սկիզբ դնել ազգային-պետական վերածննդին:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am