Վերջ Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենք մատակարարելու սահմանափակումներին
Սպիտակ տան հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերացրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող ԱՄՆ-ի դաշնակիցներին զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա մատակարարելու սահմանափակումները։ ԱՄՆ-ի ռազմական գործողությանն աջակցողների օպերացիաներն ունեն կարևոր նշանակություն ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։ Չեղարկվել է նաև դեպի Սիրիա ֆինանսավորում ուղղելու արգելքը։ Սիրիան գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո որպես ահաբեկչությանն աջակցող երկիր։ Չեղարկված սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ պետքարտուղար Ջոն Քերին և պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մանրամասն տեղեկություն տրամադրեն Կոնգրեսին և ստանան նրա հավանությունը։
