Հաջորդ նպատակս «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն է.Հենրիխ Մխիթարյան
«Чемпионат»-ը հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը փոխանցում է ,որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում, որի հեղինակն է դարձել Չեմպիոնների Լիգայի ուկրաինական «Զարիի» հետ խաղում, «Առաջին խաղակեսում բարդ էր, սակայն ընդմիջումից հետո ավելի շատ տարածություն էինք ստանում և կարողացանք օգտվել դրանից: Սկսեցինք խաղալ ավելի արագ և խփեցինք կարևոր գոլեր, որոնք մեզ դուրս բերեցին փլեյ-օֆֆ: Երկար սպասեցի այս գոլին: Իմ հաջորդ նպատակը տնային խաղում, «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն է: Դա ինձ կպատճառի մեծ հաճույք՝ աչքի ընկնել ակումբի երկրպագուների ներկայությամբ: Ես կձգտեմ դրան»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
