Մարին Լե Պենը կոշտ է ապօրինի ներգաղթյալների երեխաների հանդեպ
«Ազգայնական ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենն առաջարկել է ապօրինի ներգաղթյալների երեխաներին զրկել ֆրանսիական դպրոցներ անվճար հաճախելուց։ «Եթե դուք գալիս եք մեր երկիր, մի՛ սպասեք, որ ձեր մասին կմտահոգվեն, որ ձեր երեխաները կսովորեն անվճար։ Այլևս ոչ մի խաղ»,BBC News-ի փոխանցմամբ ասել է նա: Ֆրանսիայի նախագահական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Սոցհարցումները վկայում են, որ Մարին Լե Պենն ըստ ամենայնի կանցնի երկրորդ փուլ, որտեղ նրան կդիմակայի աջերի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։
