Հերոսը նախագահ է համարում մի մարդու, ով հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ». Պավլիկ Մանուկյանը՝ Վիտալի Բալասանյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կալանավայրից բաց նամակով անդրադարձել է Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցին. «Ազգային հերոսը հայտարարեց, որ նախագահը մեծահոգի գտնվեց «Սասնա ծռերի» հանդեպ: Ազգային հերոսը նախագահ է համարում այն մարդուն, ով այդ գահին հասել է «տոկոսներ խփելով», ում պաշտոնավարման յուրաքանչյուր օր վտարանդի է դարձրել հարյուր հայ, ով երկիրը դարձրել է իր եւ իր մերձավորների բոստանը եւ հիմա էլ օտարի պարտադրանքով պատրաստվում է թշնամուն հանձնել հերոսամարտի արդյունքում ազատագրված տարածքները: Հերոսը նախագահ է համարում մի մարդու, ով հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», այսինքն, այդ հերոսը հարցականի տակ է դնում իր հերոսացման հանգամանքը՝ հավասարվելով վաստակավոր արտիստներին: Հերոսի նպատակը պետք է լինի ժողովրդին կեղեքումից, թալանից, սպիտակ ցեղասպանությունից փրկելը, որպեսզի Հայը մնա Հայաստանում, որպեսզի հայերը հայրենադարձվեն: Հերոսը պետք է ականջալուր լինի ժողովրդի ըմբոստությանը, և ոչ թե դառնա չարիքի իշխանության դուդուկ-խոսափողը կամ ինչպես կասեին մեր մեծերը, գայլ կանչող շունը: Եւ, ամենևին էլ կարիք չկա մեր նկատմամբ մեծահոգություն ցուցաբերելու: Մենք Հայրենիքի մարտիկներն ենք և դուրս ենք եկել հանուն նրա պայքարի: Մեծահոգությունը թող ցուցաբերվի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Հայն իր բնօրրանում չդառնա դանդաղ մխացող փայտածուխ: Իսկ իմ հորդորը հետևյալն է. հերոսը պետք է լինի ազգի ցավերի բալասանը»:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am