Հայաստանը պիտի խորացնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ. ԱՄՆ վերլուծաբաններ (տեսանյութ)

Վաշինգտոնի Քենանի անվան վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումները հետխորհրդային վերջին 25 տարիների քաղաքական զարգացումների, տնտեսության բնագավառում փոփոխությունների, միգրացիայի ու հակամարտությունների մասին էր։

Ռուսաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքը Փարիզում Էյֆելյան աշտարակի մոտակայքում վերջերս օծեց ռուսական մի եկեղեցի, ինչը մեծաթիվ փորձագետներ համարում են Եվրոպայում Պուտինի ազդեցությունը տարածելու խորհրդանիշ։ Ազգային պաշտպանության համալսարանի փորձագետ Պիտեր Ելցովի խոսքերով էլ, գաղտնիք չէ, որ ռուսական բանկերից մեկը 27 միլիոն եվրոյի վարկ է հատկացրել Ֆրանսիայի ծայրահեղ աջթեւային Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին լը Պենին այս երկրի ընտրություններից մի քանի ամիս առաջ։ «Իսկ եթե Լը Պենը հաղթի, ես կարծում եմ, դա կլինի Եվրոպական Միության վերջը»,- ասել է նա։ Վաշինգտոնի Քենանի անվան հաստատությունում անցկացված քննարկումները հետխորհրդային 25 տարիները, տեղի ունեցած փոփոխությունները եւ անկախացած պետությունների ընտրած ուղիները վերլուծելու նպատակ ուներ։ Ինչպես հաստատության փոխտնօրեն Ուիլյամ Պոմերանցն է ասում, Ռուսաստանն այս անկախ պետությունների համար վտանգավոր է այնքանով, որ փորձում է մնալ այս տարածքում քաղաքական ու տնտեսական առումով կենտրոնական բաղադրիչ։ Նրա խոսքերով, «Այսօր, երբ սառեցված հակամարտությունները նորից վերակենդանանում են, արդո՞ք Ռուսաստանի գլխավոր նպատակը վերահսկելու ցանկությամբ միջամտելը չէ»։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր ամենամտահոգիչն է բոլորի համար»,- ասում է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի արտաքին հարաբերությունների հարցերով պրոֆեսոր Գերարդ Թոլը։ «Ամենամտահոգիչն է, քանի որ այն ունի նորից պատերազմի վերաճելու հնարավորություն։ Եվ այս հարցում բոլոր ազդանշանները շատ բացասական են։ Խնդիրը լուծելու միակ եղանակը լիակատար քննարկումներն են, Եվրոպական Միության, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Իսկ այս գործում մեծ է Մինսկի խմբի դերը»։ Ռուսական ազդեցության լծակները հետխորհրդային տարածքում մնում են ուժեղ, եւ այստեղ գերակայում է ռուսամետ կարծիքը։ Այս մասին է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասում Քոլորադոյի համալսարանի միջազգային զարգացման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Օ’Լաֆլինը։ «Մարդկանց 75-ից 8Օ տոկոսն ունի ռուսական կողմնորոշում»,- ասում է նա ու շարունակում. «Այդ պատճառով է նաեւ, որ այս երկրներում մարդիկ կասկածանքով են մոտենում Արեւմուտքի մտադրություններին, նրա քայլերը համարում ագրեսիվ, եւ իրենց իր կողմը քաշելու նպատակներում՝ խորամանկ»։ Եվ այս ամենի պատճառն այս երկրներում Արեւմուտքից բավարար տեղեկություններ չստանալու հանգամանքն է, ասում է նա։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական համատեղ զորախմբի միջոցով Հայաստանի անկախության լծակները կորցնելու մտահոգություններին, վերլուծաբաններն ասում են, թե բացարձակ ինքնիշխանություն չի լինում։ Ինքնիշխանությունը, Գերարդ Թոլի խոսքերով, ամրապնդվում է լավ հարաբերություններով, այլ երկրների հետ դաշինքներ կազմելով։ Այդ պատճառով, ասում է նա, Հայաստանն ավելի պիտի խորացնի լավ հարաբերությունները նաեւ Եվրոպական Միության հետ։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am