Վաշինգտոնի` «ծածուկ 5 բառը»

Օրերս խիստ ուշագրավ հայտարարություն է հնչել Վաշինգտոնից` ԱՄՆ-ի հեռացող նախագահ Օբամայի վարչակազմի ներկայացուցչի կողմից` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը անցյալ շաբաթ 1915 թվականի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն, հաղորդել է Associated Press լրատվական գործակալությունը, հարց բարձրացնելով՝ արդյոք Օբամայի վարչակազմը ծածուկ ճանաչել է Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի հայերի կոտորածը` որպես ցեղասպանություն: «Ցեղասպանություն եզրույթը տևական ժամանակ տաբու է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի համար, ով դրա փոխարեն խոսում է զանգվածային կոտորածների ու պատմական ողբերգության մասին: Սակայն ՄԱԿ-ում Օբամայի դեսպանը անցած շաբաթ իր ղեկավարից ավելի հեռուն գնաց», - հաղորդում է Associated Press-ը, մանրամասնելով՝ Նյու Յորքում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Սամանթա Փաուերը խոսել է մինչ օրս շարունակվող պատմական անարդարությունների մասին, այդ շարքում հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: «Փաուերը ընդամենը հինգ բառ ասաց՝ առանց մանրամասնելու, սակայն այդ հինգ բառը կարող են գազազեցնել Ամերիկայի գործընկեր և ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիային, որը կատաղի ձևով ընդդիմանում է Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակման», փաստում է գործակալությունը, ընդգծելով՝ հայտարարությունը արտառոց էր նաև՝ հաշվի առնելով, որ Սամանթա Փաուերը կարգավիճակով Ամերիկայի երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետն է, և սա կարող է ընկալվել որպես նրա կողմից քննադատություն Բարաք Օբամայի հասցեին: «Առաջին անգամ առաջադրվելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում՝ Բարաք Օբաման խոստացավ հաղթանակի դեպքում ճանաչել հայերի ջարդերը որպես ցեղասպանություն, բայց հետո պարբերաբար դրժեց խոստումը՝ ապրիլի 24-ի իր ուղերձներում տեղի ունեցածը բնորոշելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային կոտորածներ և ողբերգություն, որ չպետք է կրկնվի», - հիշեցնում է Associated Press-ը: Ի դեպ, ինքը Սամանթա Փաուերը մինչև Օբամայի վարչակազմ մտնելը ամերիկյան հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի դափնեկիր լրագրող էր, որը բավական հաճախ է անդրադարձել ցեղասպանությունների հարցում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը: «Պաշտոնյաները պնդում են, որ կուլիսներում նա հետևողականորեն աշխատել ու համոզել է Օբամային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - հաղորդում է Associated Press-ը: Վերջինիս խոսնակ Քուրթիս Քուփերը, մեկնաբանելով դեսպանի խոսքերը, պնդել է՝ դրանք չեն վկայում վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին և նպատակ են ունեցել «համոզել այլոց ակտիվ պայքարել և ոչ թե կողքից նայել անարդարություններին, զանգվածային ջարդերին ու ցեղասպանությանը»: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները ևս պնդել է, թե այս հարցում ամերիկյան պաշտոնական ուղեգիծը չի փոխվել: «Նախագահն ու վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս սգացել են և ճանաչել են մեկուկես միլիոն հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները՝ ընդգծելով, որ պատմական փաստերի ամբողջական, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից», նշել է Պետքարտուղարության խոսնակը: Այսպես, պաշտոնապես Վաշինգտոնը կրկին արձանագրել է, որ Սամանթա Փաուերի բառերը չեն արտահայտում վարչակազմի քաղաքականության փոփոխությունը։ Միաժամանակ հայտնի է, որ ԱՄՆ-ի բոլոր նախագահներն ու նրանց վարչակազմերի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ճանաչել են մեկուկես միլիոն հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները, կասկածի տակ չեն դրել այդ փաստը: Ինքը` Օբաման, թեև դրժեց իր նախընտրական խոստումը, սակայն ամեն տարի ապրիլի 24-ի առիթով հրապարակած իր ուղերձում` հայերի զանգվածային կոտորածի մասին խոսելիս, թեև չէր գործածում «ցեղասպանություն» բառը, սակայն մենք մշտապես մոռանում ենք, որ նա գործածում էր հայերենով` «Մեծ Եղեռն» եզրույթը: Այսինքն` ամեն անգամ Օբաման հայերենով գործածում էր այն բառը, որը դժգոհության մեծ ալիք էր բարձրացնում Թուրքիայում, իսկ Հայաստանում` կրկին հիասթափություն, որ նա կրկին չարտասանվեց «գենոցիդ» բառը: Ամերիկյան ոչ մի վարչակազմ երբեք կասկածի տակ չի դրել հայ ժողովրդի հանդեպ իրականացրած կոտորածները` օսմանյան կայսրության տարիներին: Այժմ, սակայն, հեռացող Օբաման իր վարչակազմի ներկայացուցչի միջոցով, կարծես, վերջին ակորդն է խփել` իր իշխանավարման տարիների բացը լրացնելով: Անշուշտ, Սամանթա Փաուերը, հենց այնպես` միամտաբար չի գործածել «ցեղասպանություն» բառը, և Associated Press-ի ռեպորտաժն էլ պատահաբար չի հրապարակվել: Նման հարցերում ամերիկյան քաղաքականությունում պատահականություններ չեն լինում: Այնպես, որ հեռացող Օբամայի վարչակազմի կողմից այս քայլը խիստ ուշագրավ մեսիջ էր ուղղված, նախևառաջ, աշխարհին, ինչպես նաև` Թուրքիային, որի հետ հարաբերություններն Օբամայի օրոք նկատելիորեն լարվեցին` մանավանդ վերջին ամիսներին` Գյուլենի արտահանձնման հարցով: Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am