Կալանավորել են Մուհամմեդ Մուրսիի որդուն
The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները կալանավորել են Ուսամա Մուրսիին՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի որդուն։ Ավելի վաղ Ուսամա Մուրսիի հանդեպ հայտարարվել էր հետախուզում։ Եգիպտոսի իշխանությունների այդ քայլի պատճառները չեն հաղորդվել։
