Ռուս-թուրքական գամբիտն ու մեր «շահը»

Բովանդակային բանակցություններ` Մոսկվայում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն առաջին անգամ պաշտոնական այցով երեկ Ռուսաստան ժամանեց: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Յըլդըրըմի հետ բանակցություններն անվանել է բովանդակային. «Մենք քննարկել ենք թեմաների լայն շրջանակ՝ առևտուր, ներդրումներ, էներգետիկա, ինչպես նավթագազային, այնպես էլ ատոմային, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն»: Բանակցություններում վիզային ռեժիմի վերացման, առևտրին առնչվող, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային այլ հարցեր էին: Ռուսաստանից Անկարայի ամենամեծ սպասելիքը վիզային ռեժիմի վերացումն է: Ռուս-թուրքական հարաբերությունների բարդ էջը շրջված է, եկող տարի կսկսի գործել Ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը, իսկ 2023-ին կգործարկվի Աքույի ատոմակայանի առաջին բլոկը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ բանակցությունների ավարտին, նշել է ՌԴ վարչապետ Մեդվեդևը: Յըլդըրըմի՝ Ռուսաստան այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց «Թուրքական հոսք» գազատարի մասին ռուս-թուրքական պայմանագիրը: Հերթն այժմ ռուսական կողմինն է: Երկօրյա այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի վարչապետը երեկ ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում: Նա ասել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն իրենց շուրջ հազարամյա պատմության ընթացքում տարբեր ժամանակներ են ապրել: Որպես այդ պատմության լուսավոր էջ, Թուրքիայի վարչապետը նշել է Մոսկվայում անցած դարի 20-ականների սկզբին Խորհրդային Ռուսաստանի աջակցությունը թուրքերի ազատագրական շարժմանը։ Խոսքն Աթաթյուրքի ղեկավարած շարժման և 1921թ. կնքված Մոսկվայի պայմանագրի մասին է: Մոսկվայում ընթացող՝ ռուս-թուրքական ներկայիս բանակցությունների առանցքում տնտեսական հարցեր էին. թուրքական կողմն ակնկալում է, որ կվերացվի վիզային ռեժիմը Ռուսաստան այցելող Թուրքիայի քաղաքացիների համար: Էներգետիկ համագործակցության առանցքում էլ երկու խոշոր ծրագրերն են՝ Աքույի ատոմակայանի և վերջերս ստորագրված՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը: Վերջինի իրագործումը Ռուսաստանին թույլ կտա գազը հասցնել Եվրոպական շուկա՝ շրջանցելով Ուկրաինան։ «Սիրիական ճգնաժամը մոտ է կարգավորմանը» Թուրքիայի վարչապետի երեկվա ուշագրավ հայտարարություններից մեկն էլ այն էր, թե Ռուսաստանն ու Թուրքիան պետք է «միասին պայքարեն ահաբեկչության դեմ»։ Սա ուշագրավ է այն առումով, որ վերջերս Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը պետք է վերջ տա Ասադի ռեժիմին։ Երեկվա մոսկովյան բանակցություններում Մեդվեդևն ու Յըլդըրըմը նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները` «նախկին մակարդակին հասցնելու» պատրաստակամություն են հայտնել: «Մենք իսկապես առևտրային կապերի մեծ ծավալ ունենք։ Մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով այդ ծավալը նվազել է։ Սակայն, մենք այդ ծավալը մեծացնելու, համատեղ խոշոր նախագծեր իրականացնելու հնարավորություն ունենք», վստահեցրել է ՌԴ վարչապետը: Յըլդըրըմն, իր հերթին, հավելել է՝ «Ռուս –թուրքական հարաբերությունները վատ ժամանակներ են ունեցել, սակայն, այսօր ռազմավարական մակարդակով դրանք վերականգնելու մտադրություն ունենք»: Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը նախկինում հասնում էր շուրջ 40 միլիարդ դոլարի։ Մինչդեռ այս տարի այն դժվար թե գերազանցի 7-8 միլիարդը: Մոսկվան ու Անկարան ավելի վաղ հայտարարել էին, թե ցանկանում են երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն իրականացնել ազգային տարադրամներով։ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են տարեկան ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի, սակայն դրա համար անհրաժեշտ են որոշակի քայլեր, վստահեցրել է Թուրքիայի վարչապետը։ Հիշեցնենք, երբ 2015թ. նոյեմբերին թուրքական ստորաբաժանումները թուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական ռազմական օդանավ խոցեցին, դրանից հետո երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին։ Այդ միջադեպի մասին խոսելիս Թուրքիան վարչապետն երեկ Մոսկվայում կիրառեց «դժբախտ պատահար» արտահայտությունը։ Այսօր արդեն ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների օրակարգում է նաև սիրիական ճգնաժամը: Այդ հարցն ավելի ուշ Թուրքիայի վարչապետը քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ, իսկ Մեդվեդևի հետ հանդիպման ավարտին, Յըլդըրըմը նկատել է, թե այնպիսի տպավորություն է, որ սիրիական ճգնաժամը մոտ է կարգավորմանը` «քայլերն այդ ուղղությամբ այսուհետ ևս կշարունակվեն»: Պուտինն անհամբերությամբ սպասում է Էրդողանի հետ հանդիպմանը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները նախատեսված են 2017թ. առաջին կիսամյակում, այս մասին հայտնեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ասուլիսում: Պուտինը հուսով է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Ռուսաստան հիմք կծառայի բարձրագույն մակարդակով առաջիկա գագաթնաժողովի համար։ Նա Յըլդըրըմի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ստորագրել էր «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ երկու երկրների միջև կնքված համաձայնագրի վավերացման մասին օրենքը։ Պուտինի խոսքերով՝ դա խոշոր նախագծերից մեկն է, որոնք ծրագրում են իրագործել Ռուսաստանն ու Թուրքիան։ Պուտինը հույս է հայտնել, որ Բինալի Յըլդըրըմի այցը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացմանը, որը նվազել է վերջին շրջանում։ Ւսկ ըստ Մեդվեդևի` ԵՄ-ի տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը օգտակար կլինի ողջ Եվրոպայի համար։ Նա հիշեցրել է, որ գազատարի նախագիծը բաղկացած է երկու ճյուղից, որոնցից մեկը նախատեսված է գազով Թուրքիան, իսկ երկրորդը՝ Եվրոպան ապահովելու համար, սակայն դեռ պետք է բանակցություններ անցկացվեն երկրորդ ճյուղի շուրջ. «Վստահ եմ, որ այդօրինակ որոշումն օգտակար կլինի Եվրոպային, կնպաստի երթուղիների դիվերսիֆիկացմանը։ Սակայն, միևնույն ժամանակ այն չի մրցակցում որևէ այլ գազատարի հետ։ Ամեն մեկն ունի իր նշանակությունը»։ Իր հերթին, Անկարան էլ հուսով է, որ 2017թ. կվերականգնվի Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի նախկին ծավալը։ Յըլդըրըմի խոսքերով՝ Թուրքիայում աշխատանքներ են տարվում, որպեսզի պայմաններ ստեղծվեն զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար: Յըլդըրըմը նաև հայտնել է, որ Մեդվեդևի հետ քննարկել է Աքքույուի ատոմակայանի կառուցման հարցը։ Նրա խոսքերով՝ թուրքական կողմը հուսով է, որ այդ ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման կհանձնվի մինչև 2023-ը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Այսպիսով, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն արագ տեմպերով բարելավվում են։ Անկարան ու Մոսկվան անցյալում են թողել այն ժամանակահատվածը, որն անհանգստություն էր առաջացնում երկու կողմերի մոտ։ Ռուսական ու թուրքական կողմերն «անհրաժեշտ դասեր ենք քաղել» անցյալից: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բարդ էջը շրջված է, սպասենք Պուտին- Էրդողան` գալիք տարվա հանդիպմանն ու ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներին` ապրանքաշրջանառությունից մինչև սիրիական ճգնաժամ, ինչու չէ` գուցե նաև ղարաբաղյան հիմնախնդիր... Մետաքսյա Շալունց

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am