Խորամանկում են, որովհետև չեն բացառո՞ւմ ԼՂ-ում ռազմական գործողությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ստորագրել է՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը, որում հիշատակվում է նաև ղարաբաղյան խնդիրը: «Ռուսաստանն աջակցում է հետխորհրդային տարածքի հակամարտությունների՝ քաղաքական ճանապարհով կարգավորմանը, արդեն գոյություն ունեցող բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում»,- գրված է փաստաթղթի 58-րդ կետում, որտեղ նաև նշվում է, որ ղարաբաղյան կարգավորումը հիմնված պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013 թվականներին արած համատեղ հայտարարությունների հիման վրա: Ուշագրավն այն է, որ նույն՝ 58-րդ կետում ընդգծվում է՝ Ռուսաստանը ճանաչում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, սակայն, Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ տրամադրելու պայմանով: Մինչդեռ, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածում հիշատակված չեն ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Հավանաբար, այս քայլով Մոսկվան որոշել է չնեղացնել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Սակայն, պետք է նկատել, որ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների մասին չհիշատակելով` Ռուսաստանը, կարծես, առհասարակ խուսափում է Ղարաբաղի լուծման` միջազգային սկզբունքներից հրաժարվել` հավանաբար ունենալով իր «մոտեցումները»: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, սակայն, Ռուսաստանը պարտավոր էր հիշատակել այդ սկզբունքները, դա չանելն ապացուցում է, որ Ռուսաստանն առավելապես հակված է կողմերի հետ «պայմանավորվելուն», մասնավորապես` ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ` օրինակ: Այս առումով, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը, թերևս, փոքր-ինչ խորամանկել` կարգավորման սկզբունքների մասին չհիշատակել: Սա իր հերթին նաև նշանակում է, որ Մոսկվան չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում: Գալով Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի մյուս դրույթներին, նրանցում նշվում է. «Արտաքին քաղաքականությունը պետք է էլ ավելի ամրապնդի Ռուսաստանի՝ որպես ժամանակակից աշխարհի ազդեցիկ կենտրոններից մեկի դիրքերը», հայտնում է «Ազատությունը»: ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումները չեն փոփոխվել։ Ռուսաստանը դարձյալ հայտարարում է, որ հյուսիսատլանտյան դաշինքի հետ կհամագործակցի միայն հավասարության սկզբունքի հիման վրա: Փաստաթուղթը նորից արձանագրում ՝ Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և Ռուսաստանի սահմանի մոտ դաշինքի ռազմական ստորաբաժանումների ակտիվությանը։ Առավել կոշտ են Միացյալ Նահանգներին վերաբերող ձևակերպումները: Մասնավորապես, նշված է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում խիստ արձագանքել ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական և ռազմական ճնշման փորձերին։ Բացի այդ, հայեցակարգից հանվել են ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին դրույթները, իսկ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը որակված է, որպես Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիք։ Հետաքրքիր է, որ ինչպես 2013-ի հայեցակարգում, ընդունված փաստաթղթում նույնպես նշված է, որ Ռուսաստանի համար հիմնական առաջնահերթությունը ԱՊՀ և Եվրամիության անդամ երկրների հետ համագործակցության զարգացումն է: ԱՊՀ երկրներին վերաբերող հատվածում առանձին կետեր կան Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասին: «Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր կգործադրի ներուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար»։ Մինչդեռ, 2013-ին ընդունված հայեցակարգում ԱՊՀ անդամ երկրներից Ուկրաինան էր նշված՝ որպես առաջնային գործընկեր։ Ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին, ապա ըստ փաստաթղթի, պաշտոնական Մոսկվան պատրաստել է կարգավորել հարաբերություններն այդ երկրի հետ այն բնագավառներում, որտեղ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ կլինի նաև վրացական կողմը։ Հայեցակարգում նաև գրված է՝ Ռուսաստանը նպաստելու է, որպեսզի Աբխազիան և Հարավային Օսիան կայանան որպես ժամանակակից ժողովրդավարական պետություններ: Եվրամիության անդամ երկրների շարքում փաստաթուղթն առանձնացրել է Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան՝ որպես Ռուսաստանի «կարևոր գործընկերներ»։ 2013-ի հայեցակարգում այս ցանկում նաև Մեծ Բրիտանիան էր։ Մինչ ՌԴ-ն հստակեցնում է արտաքին քաղաքական հայեցակարգը` միջազգային մամուլը վերլուծում է Պուտինի` գործընկերների հետ հարաբերվելու հնարավորությունները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Դոնալդ Թրամփի հետ՝ գրում է Le Figaro-ն։ Պուտինը «թշնամիներ չի փնտրում», հակառակը՝ նրան «բարեկամներ են» պետք՝ ասվում է հոդվածում։ «Ի տարբերություն արևմտյան որոշ գործընկերների, որոնք Ռուսաստանն ընկալում են որպես հակառակորդ, մենք չենք փնտրում և երբեք չենք փնտրել թշնամիներ։ Մեզ բարեկամներ են պետք»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը՝ ձիթապտղի ճյուղ մեկնելով խոշոր գերտերություններին՝ Չինաստանին՝ ռազմավարական գործընկերոջը, Հնդկաստանին՝ առաջին ռազմական հաճախորդին, և Ճապոնիային, որտեղ Պուտինը պատրաստվում է մեկնել դեկտեմբերի 15-ին՝ տարածքային վեճերը լուծելու նպատակով։ Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ պատրաստ է համագործակցել Դոնալդ Թրամփի հետ, քանի որ «կարևոր է համարում բարելավել և զարգացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները»։ 2015թ. ուղերձի ժամանակ նա ոչ մի բառ չի ասել Վաշինգտոնի մասին։ Երկու տարի առաջ նա Սպիտակ տանը մեղադրել է Մայդանի միջոցով Ուկրաինայի կառավարությունը տապալելու համար՝ հիշեցնում է հոդվածագիրը։ Ռուս փորձագետների կարծիքով՝ Կրեմլի առաջնորդի հաշտվողական տոնը կապված է Արևմուտքի մի քանի երկրներում ռուսամետ ուժերի հաղթանակով։ Արևմուտքի հետ հարաբերությունները, ըստ երևույթին, գտնվում են օբյեկտիվ դադարի վիճակում։ Պուտինը սպասում է, որպեսզի տեսնի, թե ինչպես կզարգանան ամերիկա-եվրոպական հարաբերությունները նախքան իր դիրքորոշումը հայտնելը՝ մեկնաբանում է Կարնեգի մոսկովյան կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը։ Նա կասկածում է Պուտինի անկեղծությանը, քանի որ արդեն 10 տարի է՝ Կրեմլի ղեկավարի վարկանիշը բարձրանում է Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am