Պայթյուն է սպասվում. Կլանից փշրանքներ կմնան

Ադրբեջանի տնտեսության դիմադրողականությունն ամենաթույլն է Հետխորհրդային տարածքում վերջին շրջանում ծավալված ֆինանսական ճգնաժամից ամենաշատը տուժել են Ուկրաինայի և Ադրբեջանի բանկային համակարգերը, պնդում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, այժմ մոսկովյան առաջատար բանկերից մեկի` VTB 24-ի ղեկավար Միխայիլ Զադորնովը: Այդ մասին ռուսաստանցի գործիչն ասել է վրացական Financial պարբերականին տված հարցազրույցում: «Ազգային տարադրամների արժեզրկումը բնորոշ է ամբողջ հետխորհրդային տարածքին: Դրա նվազագույնը ցուցանիշը` 20 տոկոսից էլ քիչ, արձանագրվել է Հայաստանում: Վրաստանում և մի շարք այլ երկրներում ազգային արտարժույթի արժեզրկման ցուցանիշը մոտ էր 30 տոկոսին: Ռուսաստանում ռուբլին այս ժամանակահատվածում արժեզրկվեց մոտ 45 տոկոսով: Իսկ հետխորհրդային տարածքի ամենաարժեզրկված տարադրամներն են ուկրաինական գրիվնան և ադրբեջանական մանաթը», - նշում է Զադորնովը: 2015թ. փետրվարին ադրբեջանական մանաթը մեկ օրում արժեզրկվեց ավելի քան 35 տոկոսով: Դրանից 10 ամիս անց էլ` դեկտեմբերի 21-ին, մեկնարկեց ադրբեջանական ազգային տարադրամի արժեզրկման երկրորդ փուլը, երբ ընդամենը մի քանի ժամում մանաթը կորցրեց իր արժեքի 47 տոկոսը: Մանաթի արժեզրկումը շարունակվում էր նաև 2016թ. ողջ ընթացքում: ՌԴ ֆինանսների նախկին նախարարի կարծիքով, սակայն, ադրբեջանական տարադրամի արժեզրկումը կարող է շարունակվել նաև առաջիկա ամիսներին: «Ադրբեջանի տնտեսության դիմադրողականությունը, ցավոք սրտի, ամենաթույլն է, քանի որ այն կախվածության մեջ է արդյունաբերության միայն մեկ ճյուղից` նավթի արդյունահանումից: Մանաթի արժեզրկման երեք փուլերը տնտեսվարող սուբյեկտների շրջանում հետագա արժեզրկման մտավախություն են ստեղծել, և վատ է, որ այդ գործընթացը այս պահին էլ դեռ ավարտված չէ», - նշում է VTB 24 բանկի նախագահը` չշրջանցելով նաև իր ղեկավարած կառույցի առջև Հայաստանում ծառացած խնդիրները: Ըստ Զադորնովի՝ տնտեսական կացության բարելավումը բնորոշ է ողջ հետխորհրդային տարածքի համար` բացառությամբ Ադրբեջանի: «Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում գործարար ակտիվության ցուցանիշն առաջիկայում ավելի բարձր կլինի, քան 2015 թվականին էր կամ նույնիսկ ընթացիկ տարում: Վրաստանը և Հայաստանը նույնպես զգալիորեն մոտեցել են [բիզնես ակտիվության ] նախաճգնաժամային մակարդակին: Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ ներկայացված է մեր բանկային խումբը և որտեղ իրական տնտեսական աճ չի արձանագրվել», - նշում է Զադորնովը վրացական պարբերականին տված հարցազրույցում: Գազի և հոսանքի սակագների աճը կհանգեցնի կտրուկ ու համատարած գնաճի Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակներում կասկած չունեն, որ գազի և հոսանքի սակագների աճը կհանգեցնի նոր, կտրուկ և համատարած գնաճի ինչպես սննդամթերքի շուկայում, այնպես էլ ծառայությունների և տրանսպորտի ոլորտներում: Ադրբեջանի կառավարության որոշմամբ, բարձրացվել են էլեկտրաէներգիայի և գազի՝ երկրում գործող սակագները: Ընդ որում, այս տարվա ընթացքում էլեկտրաէներգիան արդեն երկրորդ անգամ է թանկանում: Ադրբեջանի սակագնային պետական հանձնաժողովը կոմունալ ծառայությունների վճարման «տարբերակված համակարգի» անցնելով՝ որոշում է կայացրել պահպանել նախկին սակագինը բնակչության այն շերտի համար, որի ներկայացուցիչների սպառման տարեկան ծավալը չի գերազանցում 1500 խորանարդ մետրը: Նոր գին է սահմանվել այն սպառողների համար, ովքեր 1500 խմ-ից ավելի են ծախսում: Արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների համար 1000 խմ գազի գինը 80 մանաթից բարձրացվել է մինչև 120 մանաթի (68 ԱՄՆ դոլար), իսկ բնակչություն չհանդիսացող կատեգորիայի մյուս սպառողների համար 1000 խմ գազի գինը 100-ից հասցվել է 200 մանաթի (մոտ 114,6 ԱՄՆ դոլար): Անցած հուլիսին արդեն մոտ 16 տոկոսով թանկացած էլեկտրաէներգիան, այս նոր որոշման համաձայն, ավելի է թանկացել․ 1 կիլովատ ժամի մեծածախ գինը բարձրացել է մոտ 25 տոկոսով: Այն սպառողների համար, որոնց սպառման ամսական ծավալը չի գերազանցում ժամում 250 կիլովատը, նախկին սակագինը պահպանվել է: Հիշեցնենք՝ այս փոփոխությունները հաջորդում են մայիսին խմելու ջրի և կոյուղու սակագների բարձրացմանը: Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում սա աննախադեպ թանկացումների սկիզբ են համարում: «Չնայած հանրային նշանակության այս որոշմանը, կառավարության և ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց եթերում բնակչությանը բացատրել, թե ինչ է այս ամենի ետևում թաքնված»,- «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է ադրբեջանական «Ռեալ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, տնտեսական հարցերով փորձագետ Նաթիգ Ջաֆարլին: Նրա համոզմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյաների նման վերաբերմունքը շատ պարզ բացատրություն ունի․ նրանք հաշվի չեն նստում քաղաքացիների հետ, քանի որ որևէ կերպ կախված չեն այդ քաղաքացիների կամաարտահայտությունից : Ադրբեջանցի մեկ այլ տնտեսագետ՝ Ռովշան Աղաևի գնահատմամբ, գազի և հոսանքի վերջին թանկացումն, անշուշտ, ծանր հարված կլինի բնակչությանը: «Համաշխարհային բանկի անցյալ տարվա վիճակագրության համաձայն, Ադրբեջանի բնակչության 67 տոկոսը համարվում է անապահով, իսկ այդ զանգվածի 5 տոկոսը՝ ծայրաստիճան աղքատ: Կառավարության այս որոշումը վկայում է այն մասին, որ երկրում սոցիալական քաղաքականություն չի իրականացվում»,- նշել է Աղաևը: Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակներում կասկած չունեն, որ գազի և հոսանքի սակագների աճը կհանգեցնի նոր, կտրուկ և համատարած գնաճի ինչպես սննդամթերքի շուկայում, այնպես էլ ծառայությունների և տրանսպորտի ոլորտներում: «Հոռետեսական ոգով այդ կանխատեսումները որևէ հույս չեն ներշնչում քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման հարցում: Միևնույն ժամանակ, այդ կանխատեսումներին ծանոթ փորձագետների կարծիքով, դժվարությունները, որոնց հաջորդ տարի կբախվեն ադրբեջանցիները, սոցիալական մեծ բողոքի կհանգեցնի»,- հայտնում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը: Լրատվամիջոցի հետ զրույցում Ekonomiks միջազգային միավորման ղեկավար Ֆիքրեթ Յուսիֆովն ասել է, թե տնտեսական ցուցանիշներն ու դրանով պայմանավորված սոցիալական ոլորտի վատթարացումը արմատական պատճառներ ունեն, և կառավարությունը քայլեր է ձեռնարկում եղած խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: «Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթային գործոնի վրա, հիմնական եկամուտը, ինչպես և նախկինում, ստացվում է այդ ոլորտից: Սակայն, այդ գործոնից ձերբազատվելու հսկայական աշխատանք է տարվում: Կարծում եմ 2-3 տարի կպահանջվի, որպեսզի տնտեսական իրավիճակը կայունանա», նշել է Յուսիֆովը: Ալիևը հետևողականորեն շարունակում է դիկտատուրայի հաստատումը Ադրբեջանի տարածքում մի քանի օր է արդեն, ինչ արգելափակել են Սառը պատերազմի ժամանակ հայտնի արևմտյան երկու հայտնի` «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների հեռարձակումները: Ալիևը երկրում հետևողականորեն շարունակում է դիկտատուրա հաստատելու ուղղությամբ քայլերը: Այս երկրում արդեն առաջարկում են քրեորեն պատժել նախագահին համացանցում «վիրավորողներին»: Ադրբեջանի գլխավոր դատախազն առաջարկում է քրեական պատիժ սահմանել համացանցում երկրի նախագահին վիրավորելու կամ նսեմացնելու համար: Ըստ այդմ, Իլհամ Ալիևի հասցեին սոցիալական ցանցում անհարգալից արտահայտվողներին սպառնում է 300-ից մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է առաջարկվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով: Օրենսդրական նախագիծն արդեն մտել է խորհրդարան, պատգամավորներն էլ ոչ միայն դրական են արձագանքել, այլև առաջարկել են փոփոխություններն ընդարձակել ու քրեական պատիժ սահմանել նաև առաջին տիկնոջն ու երկրի նախկին առաջնորդներին վիրավորելու համար: Իրավապաշտպանները, մինչդեռ, վստահ են, որ Ալիևի վարչակազմը, լրատվական դաշտը վերահսկողության տակ առնելով, հիմա էլ գրաքննությունը համացանց է տեղափոխում: «Առաջարկվող փոփոխությունները հակասում են ոչ միայն երկրի մայր օրենքին, այլև եվրոպական կառույցների առջև երկրի ստանձնած պարտավորություններին», - հայտարարում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պլատֆորմը: Նախագիծը քննադատել է նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատարը: «Եթե այս փոփոխություններն ընդունվեն, դա ևս մեկ բացասական ազդակ կլինի Ադրբեջանում մամուլի և կարծիքների ազատության մասին», - հայտարարել է Դունյա Միյատովիչը՝ հիշեցնելով, որ Ալիևի վարչակազմը դեռ տարիներ առաջ խոստացել է ապաքրեականացնել զրպարտության մասին օրենքը, մինչդեռ հիմա, խոստումը կատարելու փոխարեն, նոր հոդվածներ է ավելացնում: Ադրբեջանական կաշառամեխանիզմը Ադրբեջանական հեռուստատեսությունը ծառայում է իշխանություններին և իշխող ընտանիքին. այսպիսի եզրահանգման է եկել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության մեկնաբանը Հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացրած ուսումնասիրության արդյունքում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը պարզել է, որ երեկոյան ժամը 8-12-ը ժամանակահատվածում, երբ հեռուստաէկրանի մոտ է հավաքվում ամենամեծ լսարանը, նրան առաջարկում են դիտել իշխանությունների ցանկացած գործողություն փառաբանող և քաղաքական ընդդիմությանը նվաստացնող հեռուստահաղորդումներ՝ այսպիսին է ադրբեջանական հեռուստաընկերությունների հիմնական քաղաքականությունը, գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ անձամբ է ականատեսը եղել, թե ինչպես է ATV հեռուստաընկերության հաղորդավարուհին մատ թափ տվել ադրբեջանական ընդդիմության վրա, որը, ինչպես այդ լրատվամիջոցի ղեկավարությունն է պնդել, զբաղվում է ադրբեջանական պետության շահերին հակասող քաղաքականությամբ: 2016-ը հեռուստատեսային տարին Ադրբեջանի պատմության մեջ կմտնի Հարավային Կովկասում առաջին անկախ հեռուստաընկերության լուծարմամբ, գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ ANS-ը փակվեց Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո. Ալիևի վարչակազմը լրատվամիջոցին կասկածեց կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Ադրբեջանում գործում է 13 հեռուստաընկերություն, սակայն դրանցից և ոչ մեկը երբեք եթեր չի տրամադրում երկրի քաղաքական ընդդիմությանը: Ադրբեջանի մայրաքաղաքում զանգվածային ցնցումների օրերին, ինչպես նկատում է լրագրողը, հայրենի հեռուստաընկերությունները տեսանյութեր են ցուցադրում Եվրոպայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների մասին: Չնայած Ադրբեջանում համաժողովրդական հանրաքվեի վերաբերյալ միջազգային առաջատար կազմակերպությունների միանշանակ բացասական վերաբերմունքին՝ տեղական հեռուստաընկերությունները ընտրությունների ընթացքը և հանրաքվեն ներկայացնում են որպես բացառապես ժողովրդավարական: Հեղինակը մատնանշում է երկրի ամենահին պետական հեռուստաընկերության: Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքները ծառայում են բացառապես քաղաքական իշխանության պահանջների բավարարմանը, եզրափակում է հոդվածի հեղինակը: Լրագրողները բանտում, օֆշորները Պանամայում, լռեցված ընդդիմություն ու պատերազմ՝ սահմանի վրա, ու այս ամենը՝ Արևմուտքի հետ բարեկամությամբ քողարկված: Սա Ադրբեջանն է. այս ամենի մասին՝ իտալական Rai-ի եթերում Միլենա Գաբանելլի 50 րոպեանոց «Էպիզոդ» հաղորդման մեջ։ Գլխավոր դերում իտալացի կաշառակեր պատգամավոր Լուկա Վոլոնտեն է և Արևելքի վերջին բռնակալ Իլհամ Ալիևը: Հայտնի հետաքննող լրագրող Պաոլո Մոնդանին ռեպորտաժում բացահայտում է, թե ինչպես է Եվրախորհրդի իտալացի պատգամավորը ալիևյան 2 միլիոն 390 հազար եվրոյի դիմաց դեմ քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին: Իտալական հեռուստատեսությունը քողազերծում է ադրբեջանական կաշառքների դիմաց Ագրամտունի և Վոլոնտեի հակահայկական գործունեությունը: Նաև փաստերով ցուցադրում է, թե իրականում ինչպիսի երկրի հետ է Իտալիան երկար տարիներ տնտեսական գործակցություն ծավալում: Ադրբեջանը էներգակիրներով և խավիարով փակում է Եվրախորհրդի բերանը, որը հռչակում է ժողովրդավարական արժեքներ և մարդու իրավունքներ: Լրագրողը նկատում է` ադրբեջանցիները հասկացել են, թե որքան փխրուն են եվրոպական կառույցները, գտել են թույլ տեղը և այստեղ էլ ծնվել է, այսպես կոչված, խավիարային դիվանագիտությունը: Հաղորդավարն առաջարկում է Բաքու-Պանամա կապը տեսնել Լեռնային Ղարաբաղի պրիզմայով: Սկանդալային պանամական փաստաթղթերում շրջանառվող 11 պետությունների ղեկավարների մեջ էր նաև Ալիևյան կլանը: Բացահայտող հրապարակումից մեկ օր առաջ Ադրբեջանի ղեկավարությունը սանձազերծեց ապրիլյան ագրեսիան: Պաոլո Մոնդինին ենթադրում է, որ դա պատահական չէր: Ալիևը փորձեց զենքի ուժով լռեցնել պանամական արձագանքը, որ իր երկրում չդժգոհեն միլիարդավոր դոլարների թալանից: Աշխարհն անտեսում է փոքր տարածքում ապրող 150.000 մարդկանց իրենց հայրենիքում խաղաղ ապրելու ցանկությունը` եզրակացնում է հաղորդավարն ու ավելացնում` ցավոք պատմությունը շարժվում է փողի ուժով: Մի՞թե ժողովրդավար Եվրոպան այսքանից հետո էլ կշարունակի խավիար ուտել: Ինչպես Լուկա Վոլոնտեն, որի գրպանը 2013-14 թվականների ընթացքում խավիարային դոլարները հոսել են բրիտանական 4 ընկերությունների միջոցով: Լուկա Վոլոնտեի գործը քննում են Միլանում: Անկախ քննության արդյունքից, Եվրոպական կազմակերպության նախասրահներում լոբբիստները շարունակում են խավիարային որսը, իսկ Ռաիի հեռուստատեսության հաղորդավարն ու հետաքննող լրագրողը Խավիարային դիվանագիտության հայրենիքում հայտարարվում են պերսոնա նոն գրատա: Կաշառք մերժողներին Ադրբեջանում չեն սիրում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am