Մի կնոպկա «ունեին», դրանից էլ կզրկվեն

Խորհրդարանն    առաջին ընթերցմամբ՝ 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի նախագծի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերը աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինեն: Երկուշաբթի օրը կլինի խորհրդի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո՝ երեքշաբթի օրն առավոտյան 10: 00-ից կսկսեն հերթական նիստերը և կշարունակվեն մինչև 18:00: Դրանք կարող են շարունակվել մինչ օրակարգի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր: Ամենակարևոր փոփոխությունը սակայն, որ նախատեսված է ԱԺ կանոկարգ օրենքով, վերաբերում է քվերակությունների կազմակերպմանը: Նոր կանոնակարգի նախագծով՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք են ստանում քվեարկել իրենց խմբակցության բացակա պատգամավորների փոխարեն՝ վերջինիս կողմից տված լիազորագրով: Նման  պրակտիկա նախկինում երբևէ չի եղել.  թեպետ բոլորին է հայտնի, որ հատկապես իշխանական պատգմավորների քվեարկությունները մշտապես եղել են ուղղորդված և հրահանգավորված: Այսքանով հանդերձ՝ բուն քվերակության պրոցեսը կատարել են իրենք՝ պատգամավորները: Խորհրդարանական կառավարման համակարգում, ինչպես հայտնի է, առավելապես մեծանում է քաղաքական կուսակցությունների դերն ու կշիռը: Սակայն դրան զուգահեռ կարծես թե սահմանափակվում են պատգամավորների գործունեության ազատությունները:  Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է իրավունք վերապահել կուսակցությանը՝ խմբակցությունից դուրս եկող պատգամավորից նրա մանդատը ետ վերցնել՝ այն հիմնավորմամբ, որ եթե պատգամավորը դադարում է կիսել տվյալ քաղաքական ուժի գաղափարները, ապա այդ  կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը պետք է վերադարձնի: Այս գաղափարի կողմնակիցներն համոզված են, որ այդպես ավելի ազնիվ և բարոյական կլինի: Մինչդեռ այժմյան օրենսդրությամբ՝ խմբակցությունից դուրս գալուց հետո պատգամավորը կարող է  հանդես գալ իբրև անկախ պատգամավոր և գործել  ու քվերակել իր խղճի մտոք: Այսքանը քիչ է, հիմա էլ ուզում են քվերկության կոճակները վերցնել պատգամավորներից: Պատգամավորի մանդատն ու  քաղաքական գործունությունը այնքան է արժեզրկվել, որ վաղուց արդեն ոչ ոք չի հավատում պատգամավորի խղճի և սկզբուքնների գերակայությանը: Այնուամնայնիվ կոճակ սեղմելու իրավունքը  այն բացառիկ լծակն է, որով  ցանկացած պատգամավոր՝ անկախ իր քաղաքական հայացքներից ազդում է գործադիր և քաղաքական իշխանության վրա: Իրականում լիազորագրով քվերակելու   օրենսդրական առաջարկությունը  իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Որևէ մեկը կարո՞ղ է երաշխիք տալ, որ կուսակցությունների ղեկավարները, խոսքը և՛ իշխանության և՛ ընդդիմության մասին  է, ցուցակները կազմելիս նախապես չեն պահանջի  իրենց անունով տրված լիազորագրեր, որպեսզի իրենք ցանկացած պահի կարողանան միանձնյա քվարկել, և իրենց համար անցանկալի պատգամաորներին  ԱԺ-ից հեռացնել: Ստացվում է, որ ժողովրդավորության զարգացման լոզունգով մեզ հրամցված նոր սահմանադրությունը, իրականում ժողովրդավարության մեր ունեցած մակարդակը մեկ աստիճանով բարձրացնելու փոխարեն մի քանի աստճանով իջեցնում է:  Պատգամավորները որևէ մեկիս աչքի լույսը չեն, բայց նրանք մարդիկ են, ում մեր հասարակությունը, համենայն դեպս ըստ ԿԸՀ տվյալների,  տվել է վստահության քվե: Համամասնական ընտրակարագի դեպքում ևս վճռական է լինելու կուսակցական ցուցակներում ընդգրկված անձանց ինքնությունը: Հատկապես մեր կարգի երկրներում քաղաքական ծրագրերը  ամենևին կարևոր չեն և հիմնականում ստորադասվում են անձանց: Հետևաբար,  պատգամավորը, անկախ նրա անձից, պետք է գոնե քվեակոճակը տնօրինելու բացառիկ  և միանձնյա իրավունք ունենա: Դավիթ Մանուկյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am