Իշխանության անտես ձեռքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, 2016 թվականի փետրվարի 6-ին քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշեց.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ: Սա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված վերոնշյալ կուսակցության մամլո հաղորդագրությունն է՝ այս տարվա փետրվարին: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին նույն կուսակցության Ֆեյսբուքյան էջում երեկոյան հայտնվեց հետեւյալ հայտարարությունը,  որ այսօր <<տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ>>: Հասկանալի է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2017-ի ապրիլի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին,ինչի վերաբերյալ մի քանի շաբաթ է այս ուժերը քննարկում են միմյանց հետ: Թե ինչու հավակնոտ ՔՊ-ն փոխեց դիրքորոշումը, թերեւս բոլորին է հայտնի: Փետրվարից հետո քաղաքական կյանքում տեղի ունեցած գործընթացների ընացքում պարզ տեսանելի եղավ  այս կուսակցության իրական ռեսուրսները, նման որոշման հարցում էական դեր  խաղացին  ՏԻՄ վերջին ընտրությունները, որոնց ժամանակ ՔՊ-ն չնչին ձայներ ստացավ: Բոլոր դեպքերում ողջունելի է, որ վերջապես, ՀՀ քաղաքական հավակնոտ դերակատարները  քաղաքական դաշտի մարտահրավերներն ընդունեցին  ու որոշում կայացրեցին դաշինք ձեւավորել, մի բան, որը վերջին տարիներին ընդդիմադիր դաշտի համար անհաղթահարելի ռուբիկոն է եղել, ամբիցիաները, տարատեսակ երկրորդական պատճառները առաջին պլան մղվելով, տապալել են ընդդիմադիր հնարավոր դաշինքները: Թեպետ բոլորն են գիտակցել, որ ժողովուրդը  բոլոր ժամանակներում գնացել է այն ուժերի հետեւից, որոնք միասնաբար, բռունցքված են , ուժ են ներկայացնում, հավատ ներշնչում մարդկանց մեջ: Միանգամից ասել, որ երեք ուժերին ոչ մի այլ կուսակցություն չի միանա, գոնե դաշտում ակտիվ ու ազդեցիկ  ուժերը: Միանշանակ բացառելի է ՀԱԿ-ը, որը երեք ուժերից մեկի հետ անհաղթահարելի տարաձայնություններ ունի: Մասնավորապես խորը անջրպետ է առաջացել Նիկոլ Փաշինյանի ու այս կուսակցության ակտիվի միջեւ, այդ անջրպետը առաջ եկավ Լեւոն-Տեր-Պետրոսյանի՝ բուժուադեմոկրատական  հեղափոխության փորձի  առաջին իսկ օրերից, անջրպետն, ի վերջո, խորացավ, Նիկոլ Փաշինյանը նախ խզեց կապերը խմբակցության հետ, ապա  իր նախաձեռնությամբ հիմնադրեց ՔՊ-ն: ՀԱԿ-ը ոչ միայն տեղ չի գտնի այս դաշինքում, այլեւ ապագա խորհրդարանում, բարդ բան չէ կանխատեսել, որ այս դաշինքը կվաստակի հաջորդ խորհրդարանում արմատական ընդդիմությանը հատկացվելիք տեղերը:ՀԱԿ-ը կամ դուրս կմղվի քաղաքական ասպարեզից, կամ էլ Գագիկ Ծառուկյանի վերադարձի պարագայում կտեղավորվի այդ բևեռում, եթե իհարկե, Ծառուկյանը  ցանկություն ունենա նման բեռ ուսերին վերցնել: Ազատ դեմոկրատների հետ ևս բացառվում է, որովհետև այս թիմում այլ հավակնություններ ունեն ու ցանկանում են իրենք էլ որոշակի բևեռ ձևավորել: Մենք բազմիցս տեղեկացրել են, որ  այդ համատեքստում բանացություններ են ընթանում դեմոկրատների ու Վարդան Օսկանյանի հիմնադրած <<Համախմբում>> կուսակցության հետ: Բնականաբար վերջինի առջեւ պինդ փակված են երեք ուժերի դաշինքի դռները, քանի որ առնվազն երկուսը  բազմիցս են հայտարարել, որ Մարտի 1-ի պատասխանատուների ու այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցությունը անթույլատրելի է: Դե, իսկ ավելորդ է խոսել ԲՀԿ-ի մասին: Մյուս կողմից՝ դաշինքի ներսում էլ խնդիրների պակաս չի զգացվի կապված  ֆինանսի հետ, գաղտնիք չէ, որ ներկայում գրեթե բոլոր կուսակցությունների առջեւ ծառացած է այդ հարցը, ինչպես ու ով է գումարներ գտնելու տարածքային կառույցներ հիմնելու, պահելու ու նախընտրական աշխատանքներ տանելու համար: Այնպես չէ, որ երեք ուժերի  լիդերները նույնիսկ համաժողովրդական ճանաչում ունեն, իհարկե, Էդմոն Մարուքյանը Վանաձորում ՏԻՄ ընտրություններ կարելի է ասել հաղթեց, բայց մեկ ուրիշ մարզում նա նույն ազդեցությունը չի կարող ունենալ, կամ Արամ Սարգսյանը, գուցե  նա Արարատում ընդունելի է, բայց այստեղ կան իշխանության երկու ազդեցիկ դինաստիաներ, ուստի կառույցները ընտրողի  հետ խորքային աշխատանքներ տանելու խնդիր ունեն, իսկ կառույցները աշխատեցնելն արդեն ահռելի գումարների հետ է կապված: Հ.Գ.-Պատահական չէ, որ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հարաբերությունների լարման պիկին Թեւան Պողոսյանը երկուսին գինեխմության հրավիրեց ու հաշտության միջնորդություն ստանձնեց: Իշխանությունը ճիշտ ձեռքով իր գործը տեսավ, սպասենք թատերաբեմի նոր ներկայացումներին: Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am