Իրական սարսա՞փ, թե սարսափի պատրանք

ԱԺ նոր կանոնակարգ օրենքը սարսափ կինո է հիշեցնում, երեւի դրանով պայմանավորված նախագծի քննարկմանը անցնում էր գրեթե դատարկ դահլիճում։ Կոճակ սեղմողները երեւի թե հասկացել են, որ այլեւս իմաստ չունի գլուխ կոտրել պատգամավորական մասնդատի համար ու չորս տարով «խոպան» մեկնել։ Եթե, իհարկե, օրենքը մնա քննարկվող տարբերակով, ապա կարելի է չկասկածել, որ ներկա խորհրդարանի կեսից ավելին ինքնակամ կլքի քաղաքական արենան։Ըստ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերն աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինեն: «Երկուշաբթի օրը կլինի խորհրդի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում է և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո երեքշաբթի օրն առավոտյան 10:00-ից սկսում են մեր հերթական նիստերը, մինչև 18:00: Կարող են նիստերը շարունակվել մինչ օրակարգի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր: Նման ճկուն համակարգ ենք կիրառում, որ կուտակումներ և չսպառված հարցեր չլինեն»,- ներկայացրեց հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Օրենքով սահմանվում է նաև նիստը երկարացնել, եթե օրակարգային հարցերը սահմանելուց հետո քննարկելու անհրաժեշտ հարցեր կան, ապա վարողը կարող է յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե ավելացնել, և խորհուրդը հերթական նիստերի տվյալ օրը կարող է նիստը շարունակել մինչև կեսգիշեր: Նոր կանոնադրությամբ կձեւավորվի նաեւ նոր մարմին՝ ԱԺ խորհուրդ , այն կոլեգիալ մարմին է և ձևավորվում է հանձնաժողովի ներկայացուցիչներից, խմբակցություններից, նախագահից և տեղակալներից: Ստեղծվելու է նաեւ քննիչ հանձնաժողով. «Այն հիմնականում մենք դիտարկում ենք որպես մեր ընդդիմության գործիքակազմ, 1/4-րդի պահանջով կարող է ձևավորվել քննիչ հանձնաժողով՝ իրավունքի ուժով: Դա այն հարթնակն է, որտեղ հանրությանը հետաքրքրող հարցերը կարող են ԱԺ-ն քննարկման առարկա դառնալ: Քննիչը կարող է հանձնաժողովը հրավիրել իր նիստերին համապատասխան պաշտոնակատար անձանց: Զեկույց է կազմվում, քննվում է նաև ԱԺ-ում, և ուղղվում նրա, ում վերաբերում է: Եթե հանցակազմ կպարունակեն, հանձնաժողովը կարող է ուղարկել իրավապահ մարմիններին»։ Ազգային ժողովի կանոնակարգ¬ օրենքի նախագծով սահմանվել է, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացիների ընդունելություն կազմակերպել, ատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին տեղեկացրեց Սահակյանը. «Իսկապես մենք շատ ենք կարևորում քաղաքացիներին ընդունելու պատգամավորի պարտականությունը, և ես շնորհակալ եմ պարոն Ուրիխանյանին նման առաջարկ ներկայացնելու համար: Այո, մենք սահմանել ենք քաղաքացիներին ընդունելու պատգամավորի պարտականություն: Ես հանձնաժողովում քննարկումների ժամանակ էլ նշել եմ, որ քաղաքացիների ընդունելությունը պատգամավորի սուրբ գործն է: Պատգամավորը պարտավոր է ականջալուր լինել քաղաքացիների խնդիրներին»։ Տիգրան Ուրիխանյանի դիտարկման, որ հարկավոր է նախագծում հստակ մեխանիզմներ ամրագրել, որ պատգամավորը պարտավորություն զգա պատասխանել նաև քաղաքացիների գրավոր դիմումներին և նամակներին՝ Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ այդ նամակներին և դիմումներին պատասխանելու կարգը հստակ սահմանված է: «Եթե դրանք չբավարարեն, մենք կարող ենք լրացուցիչ քննարկումներ կազմակերպել և հասկանալ, թե ինչպես ենք այդ հարցը կարգավորում»,¬ ասաց Հովհաննես Սահակյանը: Տիգրան Ուրիխանյանը նաև հավելեց, թե կանոնակարգի նախագծում նշված է, որ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ պատգամավորների ելույթների համար տրվելու է 5 րոպե ժամանակ՝ ընդգծելով, որ 5 րոպեն քիչ ժամանակ է ելույթի համար: Նա խնդրեց վերանայել այդ դրույթը և պատգամավորներին ելույթների համար գոնե 7 րոպե ժամանակ տալ: Հրանտ Բագրատյանը էլ ավելի կտրուկ դրեց հարցը՝ ինչպես կարող է պատգամավորի ելույթը 5 րոպե լինել. «Չեմ հասկանում՝ պատգամավորը պետք է նույն հավասար իրավունքն ունենա, ինչ վարչապետը: Բա ընտրել են, չէ՞, պատգամավորին, առավելեւս, երբ նա ընդդիմություն է: Սեղմում եք նրան, էներգիան ուրիշ տեղից դուրս կգա»:Դահլիճում նստած պատգամավորները սկսեցին ծիծաղել, այդ թվում նաեւ՝ ինքը՝ Հրանտ Բագրատյանը: «Ես ձեր հասկացածը նկատի չունեի: Ընդդիմության դերը պետք է բարձրանա: Ի՞նչ նորություն ունեք այս նախագծում, որ պատգամավորը կարողանա իր օրենսդրական նախաձեռնությունն առաջ տանի» : Նոր նախագիծը սահմանում է, որ խմբակցությունը կարող է կարգազանցին կարգապահական պատասխանատվության ենթարկել, ընդհուպ մինչև խմբակցությունից հեռացնելը: Իսկ խմբակցությունից դուրս գալու պարագայում մանդատից զրկվելու սպառնալիքն այլևս չի գործի: Նոր կանոնակարգի նախագծում այդ մասին խոսք չկա: Այս ամենը կարելի էր սարսափ ընկալել, թե պատգամավորների բացակայությունների առիթով լուրջ պատժիչ մեխանիզմ գործեր, բայց կստացվի այնպես, որ նիստից «թռնողները» կթռնեն ու իրենց բացակայությունները «կհիմնավորեն» բժշկի թղթով։ Անի Սահակյան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am