Մեծամիտ ու անկանխատեսելի հարևանից ի՞նչ սպասել

Ընդունեց Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու բանաձևը Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեների մեծամասնությամբ երեկ հաստատեցին Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակավոր դադարեցման մասին բանաձևը: Քվեների 479 կողմ 37 դեմ հարաբերակցությամբ հաստատված բանաձևով եվրոպացի խորհրդարանականները դիմում են ԵՄ ղեկավար մարմնին` Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև Եվրամիության անդամ բոլոր պետություններին` կոչ անելով ժամանակավորապես դադարեցնել անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ: «Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է այն անհամաչափ պատժիչ գործողությունները, որոնք հաջորդեցին հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին: Դրա հետ մեկտեղ, Եվրոպական խորհրդարանի անդամները դեմ են Թուրքիայի հետ կապերի լիակատար խզմանը»`- նշված է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում: Նշենք, սակայն, որ Եվրամիության անդամ պետությունների շրջանում Անկարայի հետ բանակցությունների սառեցման շուրջ միասնական տեսակետ դեռևս ձևավորված չէ: Ավստրիան և Լյուքսեմբուրգը ԱԳ նախարարների մակարդակով արդեն իսկ հայտարարել են բանակցությունների դադարեցման անհրաժեշտության մասին: Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու օգտին են հանդես գալիս Եվրամիության խոշորագույն պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան (ՄԲ-ն դեռևս ձևականորեն ԵՄ անդամ է) և Գերմանիան: Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի հետ հարաբերություններին անդրադարձավ նախօրեին` Բունդեսթագի լիագումար նիստի ընթացքում: Մերկելի համոզմամբ, Թուրքիայի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում, հարկավոր է կոշտ քայլեր ձեռնարկել: Դրա հետ մեկտեղ, գերմանական կառավարության ղեկավարը համոզված է` անդամակցության բանակցությունների սառեցումն այս պահին նպատակահարմար չէ: «Մենք չենք կարող արդարացնել մամուլի ազատության սահմանափակումներն ու հազարավոր մարդկանց ձերբակալությունները, որ տեղի են ունենում Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Գերմանիայի կառավարությունը հստակորեն քննադատել է թուրքական իշխանությունների ձեռնարկած այդ քայլերը: Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, որ Անկարայի հետ երկխոսության դադարեցումը սխալ է: Ես գերադասում եմ շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ: Մտահոգիչ զարգացումների դեպքում, սակայն, չեմ բացառում նաև կոշտ արձագանքի հնարավորությունը»,- ասել է Մերկելը: Անկարայից հնչող արձագանքները, ինչպես և ակնկալվում էր, բավական կոշտ էին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ մինչև Եվրախորհրդարանում կայացած քվեարկությունը նշեց, որ այն, անկախ արդյունքներից, Թուրքիայի համար որևէ արժեք չի կարող ներկայացնել: Թուրքիայի` ԵՄ-ի հետ հարաբերությունների գծով նախարարությունն էլ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ «Եվրախորհրդարանի բանաձևը պարտադիր ուժ չունի և հակասում է ԵՄ անդամ պետությունների մեծամասնության մոտեցմանը, որի համաձայն, բանակցությունները պետք է շարունակվեն»`- նշված է թուրքական նախարարության հայտարարության մեջ: Այս գերատեսչության նախկին ղեկավարը՝ Էգեմեն Բաղիշը համոզված է` Բրյուսելը Թուրքիայի հանդեպ երկակի չափանիշներ է կիրառում: «Եվրամիությունն իր հնարավոր ապագա անդամին` Թուրքիային օգնելու փոխարեն որոշել է քննադատել` մեր երկրի կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի համար: Դա ազնիվ մոտեցում չէ»`-պնդել է նախկին նախարարը: Եվրոպան «կրակն է ընկել» Թուրքիայի ձեռքում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ երկրում շարունակվող բռնաճնշումների համար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչ է արել հետ կանգնել բռնած ուղուց։ Իսկ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման մտադրությունը ցույց է դնում, որ այդ երկիրը չունի ԵՄ-ի անդամ դառնալու ցանկություն. «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է ցանկանում Թուրքիան։ Մահապատժի վերականգնումը կլինի ազդանշան, որ Թուրքիան չի ցանկանում դառնալ ԵՄ-ի անդամ»։ Հատկանշական է, որ Անկարայի հետ բանակցությունների սառեցման օգտին էին արտահայտվում Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր առաջատար քաղաքական ուժերը: «Իրավիճակը իրոք շատ դրամատիկ է: Այդ իսկ պատճառով Եվրոպական խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության անդամները համոզված են, որ Թուրքիայի հետ բանակցությունները պետք է ժամանակավորապես սառեցվեն: Այժմ դրանց շարունակության համար որևէ պայման գոյություն չունի: Բանակցությունների ընդհատումը քաղաքական ուղերձ պետք է հանդիսանա Էրդողանին, որպեսզի նա դադարեցնի քաղաքական առաջնորդների, պատգամավորների, լրագրողների, դատավորների և իրավաբանների զանգվածային ձերբակալություններին», ասել է Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբակցության ղեկավար Ջանի Պիտելլան: Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցության` աջերին միավորող Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները ևս վստահ են, որ ստեղծված իրավիճակում Անկարայի հետ բանակցությունները բացառվում են: «Մենք չենք կարող այլևս Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կառուցել նախկինի պես: Մեր խմբակցությունը ևս կողմ է Թուրքիա - Եվրամիության բանակցությունների դադարեցմանը», նշել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար, գերմանացի Մանֆրեդ Վեբերը: Այս երկու խոշորագույն խմբակցություններին միացան նաև Եվրախորհրդարանում ներկայացված ազատականները: Քաղաքական այս ուժի անունից հանդես եկավ Եվրոպացի լիբերալների և դեմոկրատների դաշինքի ղեկավար, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտը: «Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ են ուզում թուրքական իշխանությունները: Թուրքական իշխանությունները ցանկանում են, որպեսզի իրենց երկիրն անդամակցի ԵՄ-ին, նրանք ցանկանում են որքան հնարավոր է արագորեն ազատ վիզային ռեժիմ հաստատել ԵՄ-ի հետ, նրանք մեզանից հավելյալ փող են ուզում միգրացիոն համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Բայց դրա հետ մեկտեղ նրանք չեն ուզում, որպեսզի մենք միջամտենք Թուրքիայի գործերին, ցանկանում են, որ չքննդատենք ժողովրդավարությունից ավտորիտար կառավարմանն այն անցումը, որի ականատեսն ենք դարձել Թուրքիայում: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ամենը չի համապատասխանում եվրոպական արժեքներին: Եվրախորհրդարանի անդամների մեծամասնությունը այսօր վստահ է՝ դուք պետք է դադարեցնեք անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ», - դիմելով ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ ասաց Գի Վերհոֆստադտը: Չնայած ԵՄ գործադիր մարմինների հնչեցրած տարբեր կոչերին` Եվրախորհրդարանի անդամները, այնուամենայնիվ, որոշեցին Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման մասին բանաձևը շրջանառության մեջ դնել ու սառեցնել գործընթացը: Իսկ Թուրքիան շարունակում է աշխարհաքաղաքական ակտիվությունը Մինչ եվրոպական երկրները պատժում են Թուրքիայի, այդ երկրի իշխանությունները շարունակում են ակտիվ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային քաղաքականություն` վարել, կարծես, ընդգծելով, որ դա իրենց բացարձակ չի ընկճում: ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ կանցկացնեն Անդրկովկասում տիրող իրավիճակի հարցով, երեկ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Տեղեկատվության համաձայն՝ գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Թուրքիայի Ալանիա քաղաքում դեկտեմբերի սկզբին։ Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայում Լավրովին սպասում են դեկտեմբերի 1-ին։ Զախարովայի խոսքով՝ Լավրովը իր թուրք գործընկերոջ հետ կքննարկի ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստի աշխատանքները, որն անցկացվելու է 2017թ․ սկզբին։ Օրերս առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց էին ունեցել և քննարկել Հալեպում տիրող իրավիճակը։ «Կողմերը քննարկել են Սիրիայում, մասնավորապես Հալեպում տիրող ներկայիս իրավիճակը»,-հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ Վերջին օրերին Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ հասցրեցին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 17 թիրախի, այդ թվում 6 թիրախի Էլ-Բաբ քաղաքի շրջանում և սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի 4 թիրախի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայում Մանբիջ քաղաքին, որը վերջին ամիսներին վերահսկվում է քրդական ջոկատների կողմից։ Թուրքիայի բանակը օգոստոսի 24-ից սիրիական ընդդիմության մասնակցությամբ իրականացնում է ԴԱԻՇ-ի դեմ «Եփրատի վահան» գործողությունը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ #ՀԻՄԱ․ Հրթիռներն արձակված են․ Իրանը խիստ զգուշացրել է Ալիևին․ Ռոբերտ Մարգարյան (video) Աղվան Վարդանյանը «հոգեխանգարմունքի» հասցրեց Փաշինյանին (video) Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան Qatar Airways-ը չեղարկել է միայն դեպի Երևան նախորդ գիշերվա թռիչքը. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ Լարված իրավիճակ Փաշինյան-Արծվիկ Մինասյան հարցուպատասխանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am