«Կամիկաձե», «Սմերչ» ու «Սոլնցեպյոկ»` ԼՂ գոտում. Միլիարդների սպառազինությունների նոր մրցավազք

  Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը լուրջ խնդիր է դառնում։ Հայաստանը գնում է ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրներ այն դեպքում, երբ Ադրբեջանը գնում է «կամիկաձե»-անօդաչուներ Իսրայելից և բանակցություններ է վարում Պակիստանից բարձր տեխնոլոգիական սպառազինությունների տեսակների գնման շուրջ, գրել է օրերս Bloomberg-ը։ Ամերիկյան գործակալությունը նկատել է, որ այս ամենը տեղի է ունենում ընդամենը յոթ ամիս անց վերջին երկու տասնամյակում հակամարտության ամենալուրջ սրացումից ի վեր։ Բրիտանական Chatham House հետազոտական կենտրոնի փորձագետների և Bloomberg գործակալության տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքն ուժգնանում է։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է սպառազինությունների մրցավազքն էլ ավելի լրջանում։ Իսկ սա նշանակում է, որ ապագայում բախումների հավանականությունը մեծանում է»,- Bloomberg-ի հետ զրույցում ասել է Chatham House-ի փորձագետ Զաուր Շիրիևը։ Գործակալության տվյալներով՝ երկու երկրները ռազմական ծախսերի վրա վերջին տասը տարում, ընդհանուր առմամբ ծախսել են $27 մլրդ։ Bloomberg-ը նշում է, որ սպառազինությունների վրա արված ծախսերի ծավալով առաջատարն Ադրբեջանն է, որը «իր նավթային պաշարները փաստացի փոխակերպում է ռազմական հզորության»։ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանը տասը տարվա ընթացքում սպառազինությունների գնման համար ծախսել է $22.7 մլրդ՝ դառնալով ռազմական տեխնիկայի խոշորագույն ներկրողը Եվրոպայում։ Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեն, Bloomberg-ի տվյալներով, գերազանցում է Հայաստանի ամբողջ պետական բյուջեն։ Գործակալությունը նշում է՝ այն, որ սպառազինությունների մրցավազքն իրապես հրահրում է մարտական գործողությունների բռնկումներ, ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները։ Ադրբեջանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ կիրառեց «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր՝ հագեցած պայթուցիկով։ Սեպտեմբերին Բաքուն հայտարարեց իսրայելական տեխնոլոգիայով սեփական «կամիկաձե»-անօդաչուները ստեղծելու մտադրության մասին։ Այս հայտարարությունը հնչեց Հայաստանում Անկախության օրվա շքերթին ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրի ցուցադրմանը գրեթե զուգահեռ։ Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը հակամարտության ցանկացած հետագա սրումը դարձնում է շատ ավելի հավանական ու լուրջ։ Ապրիլյան քառօրյա պատերազմը ու դրան հաջորդած գործընթացները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը կարող է փոքրածավալ մակարդակի ռազմական գործողությունների գնալ։ Դա է Բաքվի միակ հույսը, այլ կերպ` խաղաղ բանակցություններով, նա ընդունակ չէ ձեռքբերված համաձայնությունները պահպանել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ավելի քան դժգոհ է ռազմաքաղաքական, ինչպես նաև դիվանագիտական այն իրավիճակից, որն այսօր տիրում է բանակցային գործընթացում: Եվ ինչ խոսք, վերջին ամիսներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների մեծացող տեխնիկական հնարավորությունները որոշակիորեն զսպող գործոն են` Ադրբեջանին արկածախնդրությունից հետ պահելու համար, թեև ոչինչ բացառել չի կարելի: Բաքվի նյարդային վիճակի ապացույցն էր այն, որ վերջերս Ադրբեջանի զինուժն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ: Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության` վարժանքներին մասնակցել էին մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: Սա ակնհայտորեն միջնորդներին և հայկական կողմին ճնշելու գործիք էր, բայց ռազմական հավասարակշռությունը միայն զենքի քանակը չէ։ Կարևոր են այլ գործոններ. ամենակարևորը՝ մարդկային ոգին, բնականաբար` դիվանագիտական աշխատանքը: Հայաստանն այժմ ունի` «Սմերչեր», «Սոլնցեպյոկներ», «Իսկանդերներ»… Ադրբեջանը կանգ չի առնելու, սպառազինությունների մրցավազքը շարունակվելու է: Թամար Բագրատունի

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am