Տանգոն չստացվեց. «խժռում» են հեղափոխական ընկերներին

Օրեր առաջ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց իր պաշտոնից հեռանալու մասին․«Ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ», գրել էր Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։ Նա պարզաբանել է, որ իր համար «վերջին կաթիլ» է դարձել այն, որ պաշտոնյաները, որոնք հայտարարագրել են միլիոնների եկամուտներ, նյութական օգնություն են խնդրել։ Նա ուղղակի մեղադրեց Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, որ նա անձամբ է սատարում Օդեսայի նահանգի կոռուպցիոն կլաններին։ «Ի՞նչ տարբերություն ուկրաինացիների համար՝ ով է իրենց վրա թքած ունի՝ Պորոշենկոն, թե Յանուկովիչը»: Նրա խոսքով՝ հրաժարականից հետո նա մտադիր է սկսել «պայքարի նոր փուլ»։ Սաակաշվիլին խոստացել է պայքարել մինչև լիարժեք հաղթանակ և Ուկրաինան մաքրել «կոռուպցիոն կեղտից, որը կապիտալացվում է ուկրաինացի զինվորների, Մայդանի զոհերի արյան հաշվին, որը դավաճանել է ուկրաինական հեղափոխության գաղափարին»: Սաակաշվիլին խոստացել է Ուկրաինայում ստեղծել նոր քաղաքական ուժ և պայքարել կոռուպցիայի դեմ։ «Մայդանի զոհերի արյան հաշվին» իշխանության եկած ուկրաինական հեղափոխական իշխանությունն` ի դեմս Պորոշենկոյի, փաստորեն, գերադասեց չպայքարել կոռուպցիոն կլանների դեմ: Այդպես հարմար է ու անվտանգ: Ահա, ինչով ավարտվեց այդ «գեղեցիկ» հեղափոխությունը` Մայդանը... Սաակաշվիլին ակնհայտորեն գլխացավանք էր դարձել Ուկրաինայի համար, նույնիսկ «պատուհաս» վաղեմի ընկերոջ` Պորոշենկոյի համար, որի հետ կրթություն են ստացել, ընկերություն արել երիտասարդ տարիքում: Այժմ Ուկրաինայում նույնիսկ մտածում են Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու մասին, իսկ Վրաստանում նրա դեմ քրեական գործեր են հարուցված: Սակայն իրավական տեսանկյունից` Սաակաշվիլիին չեն կարող զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինան, միջազգային պարտավորությունների համաձայն, չի կարող քաղաքացիությունից զրկել անձի, որը չունի այլ երկրի քաղաքացիություն, այդ իսկ պատճառով այժմ նրան երկրից արտաքսելու համար դիտարկվում է վրացական կողմին արտահանձնելու հարցը։ «Քաջատեղյակ աղբյուրն ինձ տեղեկացրել է, որ նախագահ Պորոշենկոն հանձնարարել է զբաղվել դատական կարգով ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու հարցով: Այս խնդրով զբաղվում են պատգամավոր Իգոր Կոնոնենկոն և նրա հանցակից Գրանովսկին, ով Պորոշենկոյի վարչակազմի կոռուպցիոն բուրգում դատական գործերի ոչ-պաշտոնական համակարգողն է համարվում», - գրում է Սաակաշվիլին` միաժամանակ հիշեցնելով, թե միջազգային և ուկրաինական օրենսդրությունը արգելում են քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր այլ պետության անձնագիր չունեն: Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի դարձավ 2015թ. մայիսին` Օդեսայի նահանգապետ նշանակվելուց մեկ օր առաջ: Ուկրաինական անձնագիրը նրան հանձնեց անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոն` ասելով. «Ես հրամանագիր եմ ստորագրել, որով Միխեիլ Սաակաշվիլին շնորհում եմ Ուկրաինայի քաղաքացու պատվավոր կոչումը»: Դրանից մի քանի ամիս անց Վրաստանի իշխանությունները նախկին նախագահին զրկեցին վրացական քաղաքացիությունից` առաջնորդվելով վրացական օրենսդրության պահանջներով: Դրանց համաձայն, այլ երկրի անձնագիր ստացող Վրաստանի քաղաքացին մեխանիկորեն զրկվում է քաղաքացիությունից: Սաակաշվիլիի շուրջ իրադրությունը բարդանում է նաև այն պատճառով, որ վրաց իրավապահները պահանջում են, որպեսզի ուկրաինական իշխանությունները արտահանձնեն նրան, քանի որ նրա դեմ հայրենիքում մի շարք քրեական մեղադրանքներ են առաջադրված: Մեկուկես տարի տևեց, փաստորեն, Սաակաշվիլիի ուկրաինական հաղթարշավը: Դեռ ամիսներ առաջ նկատվում էր, որ այդ երկրում շատերը թշնամաբար էին տրամադրված նրա հանդեպ և չէին թաքցնում բացասական վերաբերմունքը նրա հանդեպ: Իսկ Սաակաշվիլին կարծես չէր կորցնում հույսը` հանդես էր գալիս բուռն ելույթներով, ծրագրերով, թե ինչպես է պետք արմատախիլ անել կոռուպցիան երկրից` այնպես, ինչպես դա նրան հաջողվեց անել Վրաստանում: Ուշագրավ է, որ այսօր արդեն Ուկրաինայի խորհրդարանում Սաակաշվիլիի արտահանձնման կողմնակիցներ են ի հայտ են եկել: Պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը, օրինակ, նշել է․ «Սաակաշվիլին Վրաստանում կարողացել է իրավապահ համակարգ ստեղծել: Այսօր էլ այն շատ արդյունավետ է աշխատում և մեղադրում է նրան սպանությունների և կտտանքների մեջ: Սաակաշվիլին պետք է ապացուցի, որ իրոք արդյունավետ իրավապահ համակարգ է ստեղծել: Նրան պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից, ինչից հետո Սաակաշվիլին կմեկնի Վրաստան, կապացուցի իր անմեղությունը, ապա կրկին կվերադառնա»: Գերագույն Ռադայի մեկ այլ ներկայացուցիչ` Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն, լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն է տրամադրվել ազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ․ «Գործող օրենսդրության համաձայն, ուկրաինական քաղաքացիություն չի կարող շնորհվել այն անձանց, ովքեր միջազգային հետախուզման մեջ են գտնվում»: Ինքը Սաակաշվիլին համոզված է, որն իրեն փորձում են զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից՝ իր հետագա քաղաքական ծրագրերը խափանելու նպատակով: «Ամեն ինչ պարզից էլ պարզ է․ այսօր Պորոշենկոյի և Ուկրաինայի քաղաքական դասի համար գլխավոր խնդիրը ես եմ», ասել է Սաակաշվիլին: Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2015թ․ մայիսին։ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004–2007 և 2008–2013 թթ․։ Հրաժարականից հետո նա որոշ ժամանակ բնակվեց Նյու Յորքում, ապա տեղափոխվեց Ուկրաինա։ Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հարուցված են մի շարք քրեական գործեր։ Երկրի ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ Սաակաշվիլիի՝ վրացական հող ոտք դնելուն պես նա ձերբակալվելու է։ Ինքը՝ Սաակաշվիլին, վերջին շրջանում խոսում է հայրենիք վերադառնալու մասին։ Իսկ հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցությունը ստացավ վրացական ընտրազանգվածի 27,11 տոկոսի աջակցությունը (27 տեղ նոր խորհրդարանում)։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am