Նա գնաց. Ալիևի «կախաղանի պարանը» Վաշինգտոնում

Երեկ խիստ ուշագրավ տեղեկություն ստացվեց: Պարզվում է, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատրաստվում է թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը և գործընկեր դառնալ ռուսական իրավաբանական ընկերությունում: «Ես թողնելու եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին: Ինձ համար պատիվ էր ծառայել Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի», - Թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը՝ մեկ այլ գրառմամբ էլ հայտնելով․ «Ես գործընկեր եմ դառնալու Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ֆիրմայում»: Ուորլիքն իր թվիթերյան գրառման մեջ ընդգրկել է «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության պաշտոնական կայքէջի հղումը, որտեղ հաղորդվում է, որ նա միանալու է ընկերության թիմին Վաշինգտոնում 2017թ. հունվարին: Ըստ այդ հաղորդագրության, Ուորլիքը պատասխանատու է լինելու Միացյալ Նահանգներից և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, հաճախորդների հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման, օրենսդրական և հանրային քաղաքականության հարցերով: Ռուսական ընկերությունը նշում է, որ Ջեյմս Ուորլիքը Սթենֆորդի, Օքսֆորդի համալսարանների, Իրավագիտության և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ է, աշխատում է ԱՄՆ կառավարության համար 30 տարից ավելի, Միացյալ Նահանգների առավել հարգած ավագ դիվանագետներից է, տասնյակ տարիների փորձ ունի որպես հատուկ բանագնաց, բանակցող, խորհրդական և ծրագրերի մենեջեր: Ջեյմս Ուորլիքը ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2013թ. օգոստոսի 6-ին և ղարաբաղյան կարգավորման միջնորդներից թերևս ամենաակտիվն էր թե՛ լրագրողների հետ շփումներում, թե՛ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ ԱԳ նախարարների հերթական հանդիպումների մասին շատ հաճախ հայտնի է դառնում Թվիթերում նրա գրառումներից, իսկ Երևան կամ Բաքու այցերի ժամանակ հենց Ուորլիքն է, որ պարբերաբար ասուլիսներ է հրավիրում: 1993-ին հիմնված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերությունը ԱՊՀ-ում ամենախոշոր իրավաբանական ընկերությունն է, որը գրասենյակներ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում, մինչ այսօր ծառայություններ է մատուցել ռուսաստանյան և Ռուսաստանում աշխատող արտասահմանյան խոշոր ընկերություններին, պետական կառույցներին, միջազգային կազմակերպություններին և ԱՊՀ ֆինանսական կազմակերպություններին։ Մեկնաբանելով Ուորլիքի մասին այս տեղեկությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, թե իրենց սպասումները Մինսկի խմբից ինստիտուցիոնալ բնույթի են և անձերի հետ կապված չեն: Նա հավելել է, թե Մինսկի խմբից պաշտոնական Բաքուն ակնկալում է աջակցություն՝ միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում. «Ստատուս քվոն, որը Մինսկի խմբի համանախագահներն անընդունելի են համարում, պետք է փոխվի։ Իսկ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է՝ հայկական զորքերի դուրս բերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի անունը հայտնի կդառնա մոտ ժամանակներս: Այսպիսով, Ուորլիքն համանախագահի պաշտոնում իր առաքելությունն ավարտում է դեկտեմբերի 31-ին։ Նա, իսկապես, ամենաակտիվ համանախագահներից էր ոչ միայն գործող ռուս և ֆրանսիացի համանախագահների համեմատությամբ, այլև առհասարակ, թեկուզ ամերիկացի նախկին համանախագահների հետ համեմատելիս: Իհարկե, Ուորլիքի անձով չէր պայմանավորված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս որակը, իսկ այդ հարաբերություններում, ինչպես ասում են` լավ ժամանակներ չեն արդեն վաղուց: Վաշինգտոնը ժամանակ առ ժամանակ կոշտ քննադատություն է հնչեցնում Ալիևի վարչակազմի նկատմամբ` այդ երկրում ժողովրդավարության անկման, ընդդիմադիրներին հալածելու, հայտնի իրավապաշտպաններին ու լրագրողներին քաղաքական հետապնդումների ենթարկելու համար: Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին է անընդհատ խոսում է Freedom House կազմակերպության նախկին ղեկավար Դևիդ Կրամերը: Վերհիշենք, թե ինչպես էին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Դևիդ Կրամերը հանդես եկել համատեղ աղմկահարույց հոդվածով, որտեղ ԱՄՆ-ի ու Եվրամիության ղեկավարությանը կոչ արեցին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Նրանց կարծիքով՝ «տխուր, փակուղային իրավիճակը» պետք է արագ փոխվի, ինչի համար հարկավոր է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների դեմ, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների կոպիտ խախտումներում. «Պետք է սկսվի զանգվածային կոռուպցիայի հետաքննություն, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է անցնեն գործողությունների»: Թե ինչ դժգոհություն է տիրում Ալիևի վարչակազմում պաշտոնական Վաշինգտոնից` նույնպես գաղտնիք չէ: Բավական է այցելել ադրբեջանական կայքերը, այնտեղ համաամերիկյան նյութերի ու հայտարարությունների պակաս չի զգացվել վերջին 2-3 տարիներին: Ավելին` Ալիևի աշխատակազմի կարկառուն դեմքերից մեկը` Նովրուզ Մամեդովը ինտենսիվ քննադատում է ամերիկյան քաղաքականությունը, վերջին ամիսներին Ուորլիքին անվանեցին` «հայերի ջրաղացին ջուր լցնող» համանախագահ: Այնպես որ` Ուրոլիքի հեռացման լուրը, թերևս, ամենաշատ ուրախացրել է Ալիևի վարչակազմին: Թեև Ուորլիքի ակտիվության աստիճանը, թերևս, պայմանավորված էր նաև իր խառնվածքով, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել նաև, որ նա միակ համանախագահն էր, որը մշտապես խոսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման անհրաժեշտության մասին` որպես ԼՂ կարգավորման դրույթ, և մշտապես շեշտում էր, որ կարգավորման` կողմերի համար դուրեկան տարրերը չի կարելի առանձին դիտարկել, դրանք, անպայման, պետք է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հետ միասին քննարկվեն, ինչը «հունից հանում» էր ադրբեջանական կողմին: Չի կարելի նաև մոռանալ սահմանային զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին նրա բազմաթիվ հայտարարությունները ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրապարակային մերժեց այդ գաղափարները Ալիևի մակարդակով, Ուորլիքը միակ համանախագահն էր, որը մի քանի անգամ հայտարարեց, որ այդ գաղափարները շարունակում են մնալ բանակցությունների սեղանին ու իրենք հետևողական պնդելու են դրանց ընդունմանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am