Դավադրությո՞ւն, թե՞ սարսափ. ինչ կմոգոնեն ռուսները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ տարաբնույթ քննարկումների առիթ հանդիսացավ, շատերը նկատեցին, որ այդ հարցազրույցում Ս.Սարգսյանի ինքնավստահությունը, իսկ Կիսելյովի կողմից նույնիսկ կասկածելի զսպվածություն, բարյացակամություն ու հանդարտություն: Առհասարակ, վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ բացահայտ սիրալիր, դրական մթնոլորտի հետևողական աշխատանքներ են տարվում, և հարց է ծագում, թե ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել, ինչու՞ են ռուսները սկսել այդչափ արժևորել Հայաստանը: Սա խորքային ու բազմաշերտ թեմա է և կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով: Նախ` ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասարակական մեծ դժգոհություն առաջացավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին` շուրջ 5 միլիարդ դոլարի ռուսական զենքի վաճառքի պատճառով: Կարծես, բոլորը, սթափվեցին, գիտակցելով, թե ինչ է նշանակում տարեց-տարի ավելի խորացող ռուս-ադրբեջանական հարաբերությունները` Լեռնային Ղարաբաղի համար: Այս իրավիճակում` Մոսկվան էլ, թերևս, իր հերթին գիտակցեց, որ Հայաստանի իշխանությունը և Հայաստանի հասարակությունը տարբեր բաներ են: ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ կարող են կատարել Մոսկվայի ցանկացած հրահանգ, օրինակ` տապալել ԵՄ Ասոցացման համաձայնագիրն ու մեկ օրում ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշում կայացնեն, բայց խոշոր հաշվով, դա չի նշանակում, որ հասարակությունն էլ անվերապահ ընդունում է իշխանության որոշումները: Հայաստանի հասարակության կողմից բացասական ընկալումները Մոսկվայի քաղաքականության նկատմամբ, թերևս, լուրջ գործոն են հանդիսացել, որպեսզի Ռուսաստանը գիտակցի, որ կարող է կորցնել Հայաստանի հասարակության աջակցությունը: Ռուսները չեն կարող չգնահատել այն պատրաստակամությունը, որը ՀՀ իշխանությունները ցուցաբերեցին վերջերս մեկ այլ կարևոր որոշման առիթով: Խոսքը այն տեղեկության մասին էր, որը օրերս ի հայտ եկավ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ ՌԴ կառավարության առաջարկին և հանձնարարել է ստորագրել այն: Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը: Թեև նշվում էր, որ «համաձայնագիրը որևէ երրորդ պետության դեմ ուղղված չէ», սակայն հարցականներն այստեղ բազմաթիվ են և լուրջ կասկածներ կան, որ «հարձակումներ» ասելիս, Մոսկվան, թերևս, ոչ թե Թուրքիայից, կամ Ադրբեջանից հնարավոր հարձակումները նկատի ունի, այլ Հայաստանի հյուսիսային հարևանի` Վրաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ձգտումն է իշխում: Հայ-ռուսական վերջին ջերմությունն ու վստահությունն, իհարկե, կարող է պայմանավորված լինել Հայաստանին «Իսկանդեր», «Սմերչ» և այլ տիպի զինատեսակների տրամադրման համատեքստում: Իհարկե, Հայաստանի դերակատարումը` ԵՏՄ-ում, Հայաստանի պահվածքը բոլոր միջազգային կառույցներում, մասնավորապես` ՄԱԿ-ում Ռուսաստանի քաղաքականությունն աջակցելու հարցում, ավելի կոնկրետ` Ուկրաինայի և Սիրիայի խնդիրներում ընդդեմ Ռուսաստանի քվեարկություններին չմիանալը: Այս ամենին կարելի է գումարել նաև Ռուսական քարոզչամեքենայի կողմից վերջերս դրական երանգներով Հայաստանը ներկայացնելու կոնկրետ դեպքերը` ռուսական լրատվական ծրագրերում Հայաստանի մասին ռեպորտաժները, և ամենաթարմ օրինակը, երբ ռուսական Առաջին հեռուստաալիքի «Լեդնիկովի պերիոդ» նախագծում Եկատերինա Վարնավան և Մաքսիմ Մարինինը պարեցին հայկական «Արի, իմ սոխակ» օրորոցայինի ներքո, այնուհետև պարային զույգը վերջում ծածանեց անմոռուկի պատկերով պաստառ (1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը)  արժանանալով` հանդիսատեսի բուռն ծափողջույններին: Մեկնաբանելով երգի ընտրությունը՝ Մարինինը նշեց, որ նրանք ցանկանում էին հիշեցնել մարդկանց Հայոց ցեղասպանության իրադարձությունների մասին, հարգանքի տուրք մատուցել 1915 թ.-ին անմեղ սպանվածների հիշատակին: Իհարկե, ռուսական վերաբերմունքի շեշտակի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ապագայում Հայաստանի համար ոչ հաճելի անակնկալների մատուցմամբ, և հնարավոր է, որ այս ամենը հիմք է ծառայում Հայաստանից ինչ-որ նոր ու վտանգավոր բան կորզելու մղումով: Չի կարելի բացառել, որ ՌԴ նախագահի հավանությանն արժանացած` Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ առաջարկն ու հանձնարարականը կոնկրետ սպառնալիքներ պարունակեն Հայաստանի համար: Չմոռանանք, որ հենց այս համաձայնագրի մասին խոսելիս Դմիտրի Կիսելյով-Սերժ Սարգսյան զրույցի ընթացքում էլ ի հայտ եկավ Հայաստանում երկրորդ ռազմաբազա ստեղծելու թեման, ինչը, միգուցե, ամենևին էլ պատահականություն չէր... Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am