Հիստերիա, բլդբլդոց ու պայթյուն

Հայաստան-Թուրքիա «խայթոցներ»` Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանում Ստամբուլում միջադեպ է գրանցվել հայ պատգամավորի և Թուրքիայի ԱԳ նախարարի միջև: Հայ պատգամավորի հարցը զայրացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Ըստ թուրքական «Հուրիեթի»` Կորյուն Նահապետյանը, նիստում հարց ուղղելով Չավուշօղլուին, նշել է, որ Թուրքիան աջակցում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը: Կ.Նահապետյանը մասնավորապես ասել է. «Թուրքիան, ձևացնելով, թե կռվում է ահաբեկիչների դեմ, իրականում սպանում է քրդերին` աջակցելով ԴԱԻՇ խմբավորմանը: Թուրքիան միակողմանիորեն փակել է սահմանները Հայաստանի հետ և անտեսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում պաշտոնական Անկարայի ցանկացած միջամտություն միայն կվնասի դրան` Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ցանկացած գնով Ադրբեջանին աջակցելու միտման պատճառով: Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում ապրիլի 2-5-ը սադրած իրադարձությունները և Թուրքիայի կողմից արված սադրիչ հայտարարությունը դրա վառ ապացույցն են: Այս պահին Թուրքիան իր զորքերն է տեղակայել երեք հարևան երկրում` դրանցից յուրաքանչյուրի դեպքում առանց տվյալ երկրի կառավարության համաձայնության: Իմ հարցն է` ինչպես է Թուրքիան տեսնում իր հարևանների հետ հարաբերությունների հետագա զարգացումը»: Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի ԱԳ նախարարը պատասխանել է, թե իրենք կողմ են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Նա մեղադրել է հայկական կողմին` իբր անարդար լինելու մեջ` ասելով. «Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ` Դուք Հայաստանից եք, ես թուրք եմ: Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է արդար լինել: Մանավանդ, եթե քաղաքական գործիչներ ենք: ԵԽԽՎ-ում երկար տարիներ տեսել եմ, որ, դժբախտաբար, մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում: Ինչպե՞ս եք ասում, որ մենք աջակցում ենք ԴԱԻՇ-ին»: Ապա Չավուշօղլուն արդարացել է` նշելով, որ Թուրքիան ձերբակալել և սպանել է ԴԱԻՇ-ի մեծ թվով զինյալների` այդ հարցում օգնելով նաև եվրոպական երկրներին: Այն, որ Թուրքիան հայերից «ազնվություն» ու «արդարություն» է պահանջում, դա իհարկե, զավեշտի ժանրից է: Այն էլ այսօրվա Թուրքիան, որն իր դաշնակիցների համար գլխացավանք է դարձել որպես անհուսալի գործընկեր և անկանխատեսելի երկիր` իր անկանխատեսելի առաջնորդով: Էրդողանը երկիրը տանում է նախագահական երկիր` վերջ դնելով Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ Թուրքիային: Այսպիսի երկրի ղեկավարից կառուցողական երկխոսություն ակնկալելն, իհարկե, միամտություն կլինի` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավորությունների առումով: Սակայն, եթե ՀՀ իշխանությունները կարծում են, թե «ցավեցնում» են նմանօրինակ հարցադրումներով Թուրքիայի հանդուգն իշխանությանը` սխալվում են: Թուրքիայի այսօրվա իշխանություններին ոչնչով չես «ցավեցնի», դա չի հաջողվում անգամ քաղաքակիրթ աշխարհին: Բոլոր ճակատներով Թուրքիան «պայքարում» է... Արևմուտքի համբերությունը սպառվում է Ահա, թե ինչպես է պատասխանում արևմուտքին Թուրքիան: ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ, Անկարան քննարկում է Համագործակցության շանհայական կազմակերպությանն անդամակցելու հնարավորությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Brexit-ը կարող է տարածվել, այդպիսի ձայներ են լսվում Ֆրանսիայից, Իտալիայից: Այդ պայմաններում Թուրքիան պետք է իրեն հանգիստ զգա: Ինչո՞ւ Թուրքիան Համագործակցության շանհայական կազմակերպության անդամ չդառնա», ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ: Ըստ նրա՝ Համագործակցության շանհայական կազմակերպությանը Թուրքիայի անդամակցությունը գործողությունների ավելի մեծ ազատություն կապահովի երկրի համար: Հիշեցնենք, որ Թուրքիան երկար տարիներ բանակցում էր ԵՄ անդամակցության հարցով: Սակայն նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը զեկույց հրապարակեց, որում ընդգծվում են Թուրքիայում մարդու իրավունքների, խոսքի ազատության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ խնդիրները: Անկարայում ի պատասխան հայտարարեցին, որ կարող են ԵՄ-ի հետ երկխոսությունը շարունակելու հարցը հանրաքվեի դնել: Թուրքիային էլ շարունակում են արևմուտքից քննադատել: Ինչպես երևում է արևմուտքի ուշադրությունն էլ ավելի է մեծացել Թուրքիայում տիրող իրավիճակի և իշխանությունների գործողությունների վրա` թե՛ երկրի ներսում, թե՛ հարևան երկրներում արվող քայլերին: Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում կայանալիք նիստին կողմ կքվեարկի բանաձևին, որը կոչ է անում դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ։ Բանաձևի նախագիծը կքննարկվի նոյեմբերի 22-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։ Բանաձևը նախաձեռնել են եվրոպացի սոցիալիստների և դեմոկրատների դաշինքը, պարտավորեցնող բնույթ չի կրում։ Նախորդ շաբաթ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ 28 անդամ երկրների անունից խորը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Սկանդալային զարգացումներ են հասունանում` ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերություններում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ծառայություն իրականացնող որոշ թուրք զինվորականներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ապաստան ստանալու դիմում են ներկայացրել։ Սթոլթենբերգը նշել է, որ Թուրքիան շարունակում է կարևոր գործընկեր մնալ ՆԱՏՕ-ի համար և ընդգծել, որ պաշտոնական Անկարան պետք է հարգի օրենքի գերակայությունը անգամ այն դեպքում, երբ զինված ուժերում փորձում է գտնել հեղաշրջման փորձի մասնակիցներին: «Որոշ թուրք սպաներ, ովքեր աշխատում են ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներում, ապաստան են խնդրել այն երկրներից, որտեղ բնակվում են»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քայեն էլ Անկարայում խստորեն դատապարտել է Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջումից հետո ընդդիմադիր ձայների նկատմամբ պետական քաղաքականությունը: Ըստ գերմանական Deutsche Welle-ի` Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսում Քայեն նշել է, որ Թուրքիայում մութ միջավայր է: Նա նախազգուշացրել է, որ գիտնականների նկատմամբ ճնշումները երկարաժամկետ հետևանքներ կարող են ունենալ: «Եթե այս ամենը շարունակվի, մարդիկ, քանի դեռ անձնագիր ունեն, կլքեն երկիրը և այլ երկրում կդասավանդեն: Որքան շատ գիտնական լքի երկիրը, այնքան ապագա սերունդն ավելի վատ կրթություն կստանա»,- նշել է ՄԱԿ-ի զեկուցողը: Իսկ Էրդողանն անուղղելի է Միաժամանակ, Անկարան էլ շարունակում է պատասխան-քննադատությունների տարափը: Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին նրանում, որ նրանք անլուրջ են մոտեցել Սիրիայում խնդիրների լուծմանը։ CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրի հետ հարցազրույցում Էրդողանը նշել է, որ Սիրիայում շարունակվող պատերազմն անվտանգության սպառնալիք է ստեղծել Թուրքիայի հարավային սահմանների համար, խոչընդոտել Անկարայի պաշտպանական հնարավորություններին և հանգեցրել նրան, որ Թուրքիայում հայտնվել են 3 մլն սիրիացի փախստականներ։ «Մենք քննարկել ենք դրանք նախագահ Օբամայի և փոխնախագահ Բայդենի հետ։ Նրանք այդ իրավիճակում հայտնվել են ոչ բարձունքի վրա և չեն կարողացել լրջորեն մոտենալ այդ հարցերին։ Դա մեզ համար բավականին մտահոգիչ է»,-ասել է Էրդողանը։ Նա նաև նշել է, որ «հիասթափված է»՝ կապված Սիրիայի հարցով ԱՄՆ դիրքորոշման հետ։ Էրդողանը դարձյալ քննադատել է ԱՄՆ-ին այն բանի համար, որ երկիրը դեռևս Թուրքիային չի արտահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին։ Բաժին է հասել նաև ՆԱՏՕ-ին: Էրդողանը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին դաշինքում թուրք զինծառայողներին պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ։ Խոսքն այն զինծառայողների մասին է, որոնց իշխանություններն ահաբեկիչ են համարում։ Սա փաստորեն պատասխան-հայտարարություն է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարը նշեց, որ թուրքական բանակի մի քանի սպաներ, ովքեր ծառայում են ՆԱՏՕ-ի հրամանատարական դիրքերում, ապաստան են խնդրել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ «Դաշինքը չի կարող ապաստանի նման հայց թույլ տալ։ Նրանք, ում մասին գնում է խոսքը, մեղադրվում են ահաբեկչության մեջ»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պահանջել է, որպեսզի ապաստան հայցած զինծառայողներն արտահանձնվեն։ Թուրքիա-Արևմուտք լարվածությունն, այսպիսով, հասել է գագաթնակետի, և այս իրավիճակը նոր լուծումներ ու քայլեր է պահանջում: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am