Մոսկվան նախապատերազմական ռեժի՞մ է ազդարարում

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին, որտեղ նա հայտարարել է, որ հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին, ինչը թույլ կտա օպերատիվ արձագանքել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին: «Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք օպերատիվ արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և մեր տվյալներով՝ կրակողները ադրբեջանցիներն են, ես վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում եմ՝ «կրակում են»։ Եվ նա իսկապես ստուգում է», - պարզաբանել է Սարգսյանը՝ հավելելով. «Ես պատրաստ էի վերահսկողություն սահմանել և հստակ ասել՝ մերոնք կրակում են, թե չեն կրակում, իհարկե՝ ակնկալելով նույնպիսի վերաբերմունք նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից»: Այնուհետև Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 1990-ականներին նման «թեժ գիծ» բացելու փորձ արվել է: «Նման փորձ մեզ մոտ արվել է 1990-ականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, մենք ուղիղ կապ ունեինք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ: Նման էքստրեմալ իրավիճակներում, երբ արտահերթ կապի կարիք էր լինում, մենք կարող էինք կապվել: Բայց այժմ նման բան չկա»,- մեկնաբանել է նա: Հետաքրքիր է, թե ինչու է ռուսական քարոզչամեքենայի կարկառուն դեմքի`Կիսելյովի օգնությամբ Ռուսաստանը նման թեմա մտցնում շրջանառության մեջ: Երևանի ու Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման գաղափարի մեջ, թերևս, ոչ մի վատ բան չկա, ավելին, եթե սահմանում իրավիճակը լարված է, իսկ դա այդպես է արդեն վաղուց, նույնիսկ նման անհրաժեշտություն էլ կա: Սակայն խնդրի «նրբությունը» կայանում է նրանում, որ Ռուսաստանով նման հարցի բարձրացումը որոշ ենթատեքստեր է պարունակում: Նախ` Մոսկվան ցանկանում է արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գրեթե պատերազմական, կամ` նախապատերազմական իրավիճակ է: Հաջորդը` «թեժ գծի» գործարկումը կարող է կայանալ Մոսկվայի «դաբրոյով», իսկ սա իր հերթին նաև նշանակում է, որ Երևանն ու Բաքուն իրենց պարտավորված են զգալու սահմանային իրավիճակի պայմանները քննարկել նաև Մոսկվայի հետ: Այսինքն` եթե այս գաղափարը կյանքի կոչվի, կստեղծվի մի յուրօրինակ եռանկյունի Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև: Այս ամենի համատեքստում կարելի է նաև այլ եզրակացություն անել. փաստորեն Մոսկվան առավելապես կենտրոնացած է ղարաբաղյան թեժ-սահմանային իրավիճակի պահպանման վրա, քան թե միջնորդների կողմից ներկայացված առաջարկները կյանքի կոչելու ուղղությամբ Ալիևին համոզելու: Այսինքն, Մոսկվան չի հավատում խաղաղ բանակցություններով իրավիճակը հանդարտեցնելու հնարավորությանը, ինչին որպես միջնորդ պարտավոր է ձգտել ու հասնել: Օրինակ` ինչու՞ Մոսկվան սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ու Անջեյ Կասպրչիկի առաքելության անձնակազմի մեծացման գաղափարի ուղղությամբ նույնպիսի հետևողականություն չի ցուցաբերում: Մինչդեռ ակնհայտ է, որ գոնե Միացյալ Նահանգներն այս առաջարկների իրագործումը հետևողականորեն շարունակում են պահանջել կողմերից, ավելի ճիշտ` կոնկրետ Բաքվից: Ասվածի վառ ապացույց կարելի է համարել երեկ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը Երևանում: Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Նախագահականի պաշտոնական հաղորդագրության համաձայն` Բրիջիթ Բրինքը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակելու է հետաքրքրված լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներով, շարունակելու է նաև հանձնառու լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված վերջին պայմանավորվածությունների իրագործմանը: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am