Օլիգարխիայի` Պուտինի «ջախջախման» տարբերակն ու Սերժ Սարգսյանի մոդելը

Խիստ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել օրերս Ռուսաստանում, կարելի է ասել, նույնիսկ սենսացիոն, որովհետև մի քանի տասնամյակ ՌԴ-ում խոշոր «տրամաչափի» պաշտոնյա չէր ձերբակալվել... ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկրի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախարարը ձերբակալվել է «Ռոսնեֆտ» ընկերությունից խոշոր չափով կաշառք ստանալու պահին։ ՌԴ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի հետաքննության գլխավոր վարչությունից հայտնել են, որ նախարարը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու համար։ Իրավապահների տեղեկատվության համաձայն՝ Ուլյուկաևը երկու միլիոն դոլար է ստացել` նպաստելու համար, որ «Ռոսնեֆտ»-ը գնի «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը։ Նշվում է նաև, որ «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով  են կաշառք պահանջել։ Ըստ ներքին գործին տեղյակ իր աղբյուրների` Ուլյուկաևը ավելի քան 1 տարի գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Հայտնի է, որ ուժայինները գաղտնալսել են նախարարի և նրա շրջապատի հեռախոսազրույցները: Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը բավարարել է հատուկ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին տնային կալանքի տակ առնելու մասին քննիչների միջնորդությունը։ Մեղադրյալի փաստաբան Թիմոֆեյ Գրիդնևը հայտարարել էր, որ «Ռոսնեֆտի» գրասենյակում Ուլյուկաևն իր ձերբակալումը որակել է որպես սադրանք և չի ճանաչել իր մեղավորությունը։ Ուլյուկաևը ձերբակալվել էր 2 միլիոն դոլարի կաշառք ստանալիս։ Նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում կամ ստացած կաշառքի 70-ապատիկի չափով տույժ՝ 140 միլիոն դոլար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ արեց տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի այդ որոշման կապակցությամբ հայտարարել է, որ Ուլյուկաևը կորցրել է վստահությունը։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հերքել է Ուլյուկաևի փաստաբանների այն հայտարարությունը, թե պաշտոնյան կապ չունի դրամաշորթության ու 2 միլիոն դոլարի կաշառք ստանալու գործի հետ։ Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտարարել է, որ փողերի վրա հայտնաբերվել են Ուլյուկաևի մատնահետքերը։ Եվ այսպես, ինչու՞ Պուտինը նման քայլի գնաց, այս հարցը, թերևս, հետաքրքրում է ողջ միջազգային մամուլին և արևմուտքին, որտեղ համոզված են, որ Պուտինը «մերոնքականներին» չի հարվածում: Ըստ ամենայնի Պուտինի քայլը ոչ միայն PR ակցիա է, այլև Ռուսաստանում լուրջ ֆինանսատնտեսական իրավիճակի արտացոլում: Ընդ որում PR ակցիան թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին կարող է ուղղված լինել: Առաջինի դեպքում տպավորություն ստեղծելու, որ անգամ Պուտինը չի հանդուրժում ապօրինություններ ու կաշառակերություն, իսկ ներքինի դեպքում, իշխանության ամրացում, վստահելի թիմի վերաձևավորում: Մեկ այլ ուշագրավ դիտարկում: Ավանդաբար Հայաստանը, կարծես, պատճենահանում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Բայց Ռուսաստանում վերջին աղմկահարույց ձերբակալությունն անգամ վկայում է այն մասին, որ եթե անգամ Պուտինը կարող է գնալ կոշտ քայլերի ու թիմակիցներին պատասխանատվության ենթարկել, Հայաստանում լիովին այլ վիճակ է: Մեզ մոտ պաշտոններից հեռացվում են մարդիկ` առանց պատասխանատվության ենթարկվելու: Ու դեռ հարց է, թե այդ պաշտոնանկությունները պատի՞ժ են այդ մարդկանց համար, թե՞ առաջիկայում նոր առաջխաղացման հնարավորություն, կամ էլ որպես վերջին տարբերակ` թալանածը հանգիստ վայելու երաշխիք: Ինչևէ, թերևս, առաջիկա ամիսներին ավելի հստակ կլինեն Պուտինի գործողությունները երկրի ներսում իշխանական համակարգն էլ ավելի ամրացնելու և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հարցում: Չի կարելի բացառել նաեւ, որ Պուտինը, հավանաբար, որոշել է, որ եկել է «նավթային թագավորներին» գահընկեց անելու ու նոր վերաբաշխումներ անելու ժամանակը: Օրինակ BloombergView-ի սյունակագիր Լեոնիդ Բերշիդսկին համարում է, որ վերջերս Ռուսաստանի նախագահ Պուտինը հետևողականորեն  և հստակ հասկացնել է տալիս, որ բարձրաստիճան պաշտոնյաները ապահովագրված չեն կոռուպցիայի համար մեղադրանքներից, բայց ամեն դեպքում նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը տարբերվում է։ Ուլյուկաևի ձերբակալությունը ստիպում է կասկածել Պուտինի տնտեսական թիմի և «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի ապագայի հարցում, հայտնում է 1in.am-ը:  Հոդվածագրի կարծիքով՝ Ղրիմի բռնակցումից և նավթի գների փլուզումից հետո Պուտինին սկսեց այլևս դուր չգալ «21-րդ դարի առաջին տասնամյակի քավոր-խնամիական կապիտալիզմը» (կամ Պուտինն այլևս չի կարող պահել այն՝ իր համար որոշակի անհարմարություններ չստեղծելով), և այժմ նա ցանկանում է, որպեսզի երկիրը մոբիլիզացվի, ռազմականացվի, հայրենասիրական զգացումներով լցվի և շրջադարձային պաշտպանական դիրք զբաղեցնի արևմտյան հիպոթեզային սպառնալիքից և դրա հետ կապված տնտեսական բարդություններից։ Փոփոխությունների մասին ազդարարելու համար Պուտինին անհրաժեշտ էին կոռուպցիոն խոշոր հետաքննություններ՝ շարունակում է հեղինակը։ Սակայն հոդվածագրի կարծիքով՝  Պուտինը չէր սպառնում կառավարության և Կենտրոնական բանկի տնտեսական թիմին, քանի որ Ռուսաստանը էկոնոմիկայի կոմպոնենտ կառավարման կարիք ունի։ Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը անհնար է բարձրացնել առանց կառուցվածքային բարեփոխումների, իսկ Ուլյուկաևն այն քչերից է, որը ունի փորձ, գիտելիք և տոկոնություն, որպեսզի փոփոխություններ իրականացնի կամ դիմագրավի հարձակումներին՝ ասվում  է հոդվածում։ «Չնայած քննիչները «Ռոսնեֆտ»-ին կամ Սեչինին չեն մեղադրել հակաիրավական գործողությունների մեջ և չեն վիճարկել գործարքի օրինականությունը, «Ռոսնեֆտի» նախկին աշխատակիցներից մեկն ինձ ասել է, որ հետաքննության վերջնական թիրախը, ըստ ամենայնի, Սեչինն է։ Նավթարդյունաբերությունն ազգայնացնելու նրա ջանքերը վաղուց են անհանգստացնում նավթ արդյունահանող անկախ ընկերություններին, որոնցից ամենախոշորը «Լուկօյլն» է»,- գրում է Բերշիդսկին։ Միևնույն ժամանակ Պուտինը «զտում է» իր մոտ շրջապատին, նախագահին, ամենայն հավանականությամբ, անհանգստացնում է Սեչինի անհամաչափ մեծ ազդեցությունը։ Գումարած այս ամենին՝ «Ռոսնեֆտ»-ն այժմ միակ ընկերությունն է, որը  հայտ է ներկայացրել սեփական բաժնետոմսերի 19,5 տոկոսը սեփականաշնորհելու համար։ Գաղափարն այն է, որ ընկերությունը կարող է օգնել կառավարությանը փակել բյուջեում գոյացած ճեղքվածքը, այնուհետև փաթեթը վերավաճառել իրական ներդրողի։ Բայց ակնհայտորեն սա այն արդյունքը չէ, որ Պուտինը ցանկանում է 2016թ. ամենախոշոր պետական սեփականության վաճառքից։ Ուլյուկաևի ձերբակալության մեջ հնարավոր է որևէ տրամաբանություն տեսնել, եթե այդ քայլն ուղղված է Սեչինի տապալմանը։ Սակայն պուտինյան «նավթի թագավոր»-ը առանց մարտի չի հեռանա։ Եթե Սեչինը հաղթի և  պահպանի վերահսկողությունը «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ, ապա Պուտինի համաձայնությամբ Ուլյուկաևի ձերբակալությունը միայն կթուլացնի նրա տնտեսական թիմին, փոխարենը Պուտինը հակակոռուպցիոն արշավից  կստանա միայն  կասկածելի PR օգուտ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ #ՀԻՄԱ․ Հրթիռներն արձակված են․ Իրանը խիստ զգուշացրել է Ալիևին․ Ռոբերտ Մարգարյան (video) Աղվան Վարդանյանը «հոգեխանգարմունքի» հասցրեց Փաշինյանին (video) Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան Qatar Airways-ը չեղարկել է միայն դեպի Երևան նախորդ գիշերվա թռիչքը. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ Լարված իրավիճակ Փաշինյան-Արծվիկ Մինասյան հարցուպատասխանին (video) Ես անձամբ դժգոհ չեմ Գրիգորի Մինասյանից․ Խաչատուր Սուքիասյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am