Խուսափել երկրորդ խայտառակությունից

Հայաստանն ու Եվրամիությունը հաջորդ տարի կավարտեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները և պատրաստ կլինեն այն ստորագրել․ երեկ Երևանում հայտարարեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: Երևանում ընթանում էր Եվրամիության Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպումը: «Հույս ունեմ, որ մենք կարող ենք ավարտել բանակցությունները շատ շուտով՝ հաջորդ տարի, որից հետո, անշուշտ, մենք պետք է անցենք անհրաժեշտ ընթացակարգով», նշել է Յոհաննես Հանը: Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Երևանի ու Բրյուսելի միջև անցած տարվա դեկտեմբերին մեկնարկած բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել. «Երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, և հուսով ենք, որոշ իմաստով էլ նաև վստահ ենք, որ ներքին համաձայնեցման այդ գործընթացը արագ կլինի, և ԵՄ-ն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը»: Ըստ Նալբանդյանի, նոր շրջանակային համաձայնագրում Հայաստանն ու ԵՄ-ն ցանկանում են ընդգրկել այն առավելագույնը, ինչի շուրջ կկարողանան պայմանավորվել․ «Վիլնյուսի գագաթաժողովից առաջ Հայաստանի արտգործնախարարը և հանձնակատար Էշթոնը փոխանակեցին նամակներ, որտեղ հստակ նշվում էր թե՛ մեր կողմից, թե՛ նաև ԵՄ-ի կողմից, որ, այո, մենք պատրաստ ենք գնալ բոլոր ուղղություններով՝ ինչքան հնարավոր է խորը և հեռու մեր համագործակցության, փոխգործակցության շրջանակները ընդլայնելով՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»: Գրեթե չորս տարի՝ 2009-2013թթ. ընթացքում Հայաստանն ու ԵՄ-ն բանակցեցին շրջանակային համաձայնագրի շուրջ, սակայն բանակցությունների ավարտից հետո՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անակնակալ հայտարարեց, որ Երևանը ստորագրելու է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր հետ կանգնել Բրյուսելի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից և չստորագրել տարիների ընթացքում համաձայնեցված փաստաթուղթը: Փաստացի նման շրջադարձից հետո պահանջվեց ավելի քան երկու տարի մինչև Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ սկսեցին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Լրագրողների կոնկրետ հարցին` Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագիրը ե՞րբ է կնքվելու, Էդվարդ Նալբանդյանը երեկ պարզաբանել է, որ բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբերին, այս ընթացքում ունեցել ենք բանակցությունների վեց փուլ: «Դրանք բավական հաջող բանակցություններ են եղել: Բանակցային թիմերն առաջընթաց են արձանագրել: Հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբեր ամսին: Կարծում եմ, որ ևս երկու-երեք փուլ, չեմ կարծում, որ ավել մենք կարիք կունենանք, մենք կավարտենք բանակցությունները: Եվ երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, հուսով ենք, նաև վստահ, որ ներքին համաձայնեցման գործընթացն արագ կլինի, և Եվրոպական միությունն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը: Բայց ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ՝ թե Հայաստանը, թե ԵՄ-ն, ցանկանում են, որ այդ շրջանակային նոր համաձայնագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև հնարավորինս լիակատար արտացոլի հարաբերությունների այն որակը, խորությունը և ծավալը, որ մենք ունենք ԵՄ հետ: Հարցն այն է, որ դա որոշակի գործընթաց է, որը պետք է ավարտին հասցնենք, բայց ինչպես պարոն Հանն ասաց՝ շատ շուտով է դա լինելու»: Ըստ էության արձանագրվել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն ցանկանում են ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ այն առավելագույնը, ինչի շուրջ կողմերը կարող են պայմանավորվածության գալ, այսինքն` հարաբերությունների այն «բարձր մակարդակը», որն այսօր արդեն առկա է։ Իհարկե, մեր իշխանությունների կողմից ասվում է, թե տարիներ շարունակ Հայաստանն այդ հարաբերությունները խորացնում, ընդլայնում և զարգացնում է ԵՄ-ի հետ: Սակայն խնդիրն իրականում մեր մեջ է: Նախ` կա շատ կարևոր հարց, որն, իսկապես, կարող է խանգարել նոր համաձայնագրի ստորագրմանը: Դա ռուսական գործոնն է: Արևմուտք-Ռուսաստան, իսկ ավելի կոնկրետ ԵՄ-ՌԴ հարաբերությունների էլ ավելի սրման պարագայում բոլորովին էլ չի բացառվում, որ Հայաստանին կրկին ստիպել չստորագրել այդ համաձայնագիրը, ինչը կլինի, ինչպես ասում են, երկրորդ խայտառակությունը: Հաջորդ գործոնը` ներհայաստանյան է: Ինչպիսի՞ Հայաստան ենք մենք ցանկանում ունենալ... Տարիներ շարունակ չարչրկված «բարեփոխումներ» բառը գործնականում պետք է կյանքի կոչվեն: Ոչ ոք, մեզ մեր «գեղեցիկ աչքերի» համար Հայաստանի հետ ստորագրվելիք, կամ արդեն ստորագրված համաձայնագրով ֆինանսական աջակցություն չի տրամադրելու: Գործնականում ամեն ինչ պետք է ակնհայտ լինի, թափանցիկ ու վստահություն ներշնչող: Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am