Փոսի մեջ էլ կմնանք

Ֆինանսների  նախարար Վարդան Արամյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ 2017 թվականին պետական պարտքը  կկազմի  6 միլիարդ 245 մլն դրամ: Բայց սա դեռ ընդամենը ակնկալվող գնահատական է: Հնարավոր է՝  այդ թիվը լինի ավելի մեծ, եթե  2017 թվականի համար   նախատեսված տնտեսության 3,2 տոկոս աճը չապահովվի կամ էլ, ասենք, բյուջեի հավաքագրումներն ամբողջությամբ  չկատարվեն:  Տեսականորեն հնարավոր է նաև հակառակը՝  պարտքն ավելի քիչ լինի, եթե, օրինակ, տնտեսության աճը նախատեսվածից կրկնակի ավել լինի: Ամեն դեպքում կանխատեսված 3,2 տոկոս աճը ռիկսային է արտաքին պարտքի անգամ նախանշված մակարդակը պահելու առումով: ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ֆինանսների նախարարին հարցրել է՝  պարտքային փոսից դուրս գալու համար ի՞նչ  չափի տնտեսական աճ է մեզ  հարկավար։ Վարդան  Արամյանը պատասխանել է՝ մոտավորապես 5 տոկոս: Իսկ 5 տոկոս աճի սպասելիք կառավարությունը չունի: «Այդ  5 տոկոսն էլ չեք դրել ձեր առաջ, նշանակում է՝ այսօր հաստատում եք պարտքային փոսի մեջ խորանալու ծրագիր՝ առանց զարգացման»,- բյուջեի քննարկման ժամանակ  ասել է Լևոն Զուրաբյանը։ Պատգամավորի այս դիտարկմանը Վարդան Արամյանն, իհարկե, չի համաձայնվել՝ պնդելով, որ կառավարությունն ունի  պարտքի կայունության գնահատման գործիքակազմ. «Արդյոք մեզ համար 3.2 տոկոսը բավարա՞ր է, որ մենք ունենանք կայունացող պարտք,  ասում եմ՝ ոչ, բավարար չէ: Երկրորդ հարցը՝  այդ դեպքում 2017 թվականին կարո՞ղ ենք ավելի բարձր տնտեսական աճ ծրագրավորել, կարող ենք, բայց ռիսկային է, որովհետև ես կարող էի դնել 5 կամ 7 տոկոս իրական աճ, բայց դա տնտեսական չէ, որովհետև մենք պետք է հաշվի առնենք՝ ինչ է կատարվում գլոբալ տնտեսությունում, որոնք են մեր տնտեսական աճի հենքերը, որոնք թույլ տալով՝ ավելի բարձր տնտեսական աճ կունենանք։ Եթե մեր առևտրային  գործընկեր երկրներում աճն ամեն դեպքում համեստ է կանխատեսվում, ակնհայտ է, որ դու միանգամից էական պոռթկում կամ էական թռիչքաձև աճ հնարավոր չէ ունենաս։ Մեր մոտեցումը, որ ծրագրել ենք 2017 թվականին, իրատեսական է՝ նաև պարտքի տեսանկյունից»,- հայտարարել է ֆինասներր նախարարը։ Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանի պատկերացրած «աշխարհը շուռ տվող ծրագիրը»  դեռ գտնված չէ, տնտեսական թռիչքն էլ եղած ռեսուրսներով ապահովել չի լինի, միակ հույսը մնացել է ստվերի  ու պետական ապարատի կրճատումը: Ըստ Վարդան Արամյանի՝ միայն ստվերի կրճատման  արդյունքում  գալիք տարի հնարավոր է պետական բյուջե մուտքագրել 20-24 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր: «Կկարողանա՞նք ավելի շատ բերել, կստա՞ցվի ավելի շատ ստվեր  բացահայտել և ավելի շատ գումարներ մուտք անել, կնշանակի ավելի մեծ հնարավորություններ կունենանք այդ գումարներն ուղղելու տնտեսության այն հատվածներ,որտեղ կա դրա կարիքը»,- հայտարարել է  նախարարը:   Արամյանի խոսքով՝  որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ պահանջներ, ինչը տնտեսական աճի համար հիմքեր է ստեղծում: Ուստի ստվերի բացահայտման արդյունքում բյուջե մուտքագրված հավելյալ միջոցներն  ուղղվելու են հենց ենթակառուցվածքների զարգացմանը: Ավելի վաղ Արամյանը հայտարարել էր նաև, որ մոտ 4 մլրդ դրամի տնտեսում էլ ակնկալվում է պետական ապարատի, ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումից: Պետական ուռճացված համակարգի և ստվերի կրճատումը, թերևս, անկարևոր հարց չէ, սակայն կառավարության գլխավոր հարցը, այնուամենայնիվ նոր աշխատատեղերի ստեղծումն է: Քանի դեռ այդ կարևոր հարցը չի լուծված, որևէ տնտեսում և ստվերի կրճատում չի կարողանալու երկիրը դորս  բերել այն մեծ փոսից, որի մեջ հայտնվել ենք: Իսկ աշխատատեղերի ստեղծման առումով դրական տեղաշարժեր ընդհանրապես չկան: Հակառակը՝ կրճատումների հաշվին մեծանալու է գործազրկությունը: Դավիթ Մանուկյան  

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am