Հայ-ռուսական միավորված զորքերը ո՞ւմ են զսպելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ Ռուսաստանի կառավարության առաջարկին և հանձնարարել է ստորագրել այն: Ռուսաստանի կառավարության իրավական տեղեկատվության կայքում նոյեմբերի 12-ին հրապարակված փաստաթղթում նշված է. «Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդունել է Հայաստանի հետ Զինված ուժերի միացյալ զորամիավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին կառավարության ներկայացրած առաջարկը: Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, արտգործնախարարության մասնակցությամբ, հայկական կողմի հետ բանակցել և համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը»: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը (ագրեսիային), ինչպես նաև «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին և մարտահրավերներին»: Երկու երկրների պաշտպանության նախարարությունները մշակելու և իրենց գերագույն գլխավոր հրամանատարների մոտ հաստատելու են միացյալ զորախումբը կիրառելու պայմանները: Նրանք նաև որոշելու են զորախմբի կազմը: Ըստ համաձայնագրի՝ միացյալ զորախմբի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Ռուսաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ կախված իրավիճակից՝ նաև «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»: Փաստաթղթում նշված է, որ կողմերը ինքնուրույն են իրականացնելու միացյալ զորախմբում ընդգրկված իրենց զորքերի նյութատեխնիկան և ֆինանսական ապահովումը: Ամենակարևոր դրվագներից է, սակայն հետևյալ կետը` «Համաձայնագիրը որևէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»,- ընդգծված է ռուս-հայկական համատեղ զորախումբ ստեղծելու փաստաթղթում, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հինգ տարի ժամկետով, եթե որևէ կողմը չի հայտարարի սույն համագործակցությունը դադարեցնելու ցանկության մասին, ապա ժամկետը լրանալուց հետո, այն մեխանիկորեն ևս հինգ տարով երկարաձգվում է: Պաշտոնական հաղորդագրությունից բացի ՏԱՍՍ-ը զրուցել է նաև ռազմական ոլորտի փորձագետ, Арсенал Отечества ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկու հետ, ով կարծիք է հայտնել, թե ռուս-հայկական միացյալ զորախմբի ստեղծումը, որը բացառապես պաշտպանական խնդիրներ է իրականացնելու, կլինի երկու երկրների ռազմական ոլորտի համագործակցության հաջորդ քայլը: Նրա կարծիքով, դա անհրաժեշտ և ճիշտ քայլ է, քանի որ ի տարբերություն դաշինքային հարաբերությունների, միացյալ ռազմական զորախմբում միջոցները և ուժերը ավելի արդյունավետ կբաշխվեն: Арсенал Отечества-ի գլխավոր խմբագիրը նաև նշել է, որ այդ զորախումբը զսպող գործոն կլինի Ադրբեջանի որոշ «տաք գլուխների համար», միաժամանակ ընդգծելով, որ զորախումբը հարձակողական խնդիրներ չի ունենալու: «Ես հիմա չեմ խոսում Ադրբեջան պետության մասին, այլ նկատի ունեմ առանձին գործիչների, որոնք մտադիր են, կամ երազում են քաղաքական խնդիրները լուծել ռազմական մեթոդներով»,- ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը ասել է ասել Վիկտոր Մուրախովսկին: Հիմա, եթե խմբավորումը ստեղծվում է` «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու նպատակով»` Ադրբեջանին զսպելու համար,  ապա ինչպե՞ս հասկանալ համաձայնագրի այն դրույթը, որում հստակ ասվում է` «համաձայնագիրը որևէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Հետևաբար, ո՞ւմ շահերն են պաշտպանելու հայ-ռուսական միավորված զորքերը` հայերի՞, թե՞ ռուսների... Ընդ որում, այս կետը` «համաձայնագիրը որևէ երրորդ պետության դեմ ուղղված չէ», կվերաբերվի ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, եթե համարենք, որ նաև Թուրքիայից կարող են Հայաստանի սահմանները վտանգվել: Հետևաբար, միտքը, թե ստեղծվող խմբավորման հիմնական խնդիրներն են դիմակայել երկու երկրներից որևէ մեկին ուղղված զինված հարձակումներին, պաշտպանել Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանները, ընդամենը Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում էլ ավելի ամրապնդելու հերթական քայլն է: Գործնականում, եթե Աստված մի արասցե, Ադրբեջանը Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություն իրականացնի` այս համաձայնագրով երրորդ երկրի դեմ գործողություններ չեն կարող իրականացվել: Այսինքն, ստացվում է, որ այդ համաձայնագրով նախատեսված Հայ-ռուսական միավորված զորքերը Ադրբեջանի սանձարձակությունը գործնականում կանխելու հնարավորություն չեն ունենալու: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am