ՊՌ-ն ու «շանտղությունը»

Կարեն Կարեպետյանի վարչապետի պաշտոնում  նշանակվելուց հետո գնալով ավելի և ավելի ակնհայտ է դառնում, որ կառավարությունն անցել է «դրայվի» ռեժիմի: Ընդ որում՝ դա նկատելի է անգամ պաշտոնական հաղորդագրությունների քանակից և դրանցում օգտագործված ոճային նորամուծություններից: Օրինակ,  ուրբաթ օրը կառավարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ՝ տեքստային տարբերակում օգտագործվել է «շանտղություն », արտահայտությունը, որը ֆերմերների հետ խորհրդակցության ժամանակ  օգտագործել է վարչապետը: Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում: «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», - ասել է վարչապետը: Խոստովանանենք, որ սա նոր լեքսիկոն է կառավարության պաշտոնական գրագրության մեջ: Հասկանալի է, որ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ վարչապետը, նախագահը, նախարարները և ընդհանրապես  ցանկացած ղեկավար պաշտոնյա կարող է զայրանալ, ձեռքը խփել սեղանին, անել որոշակի հայտարարություններ՝  դրանք համեմլով ոչ ստանդարտ արտահայտություններով : Բայց, որպես կանոն, այս կարգի արտահայտությունները չեն հրապարկվում. համենայն դեպս,  պաշտոնական հաղորդագրությունների մեջ շատ հազվադեպ  են հանդիպում  բառեր, որենք բնորոշ են  ժարգոնային և առօրյա խոսակցական բառապաշարին: Իսկ,  եթե անգամ հանդիպում են,  ապա դրանք դիտարկվում են ՊՌ տեխնոլգիաների շրջանակում: Վարչապետին այս կարգի ՊՌ այս պահին թերևս ապահավում է բարեփոխիչի իմիջ, բայց  խորքային իմաստով գյուղատնտեսությունն ու ֆերմերները դրանից շոշափելի արդյունք հազիվ թե ստանան: Կոնկրետ ֆերմերներին հուզող խնդիրների առնչությամբ վարչապետի կողմից հստակություն  չի մտցվել, այլ ընդամենը հնչեցվել են հարցեր: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն է և չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ, համատարած, որ բոլորի կողքին կանգնում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ո՞նց պետք է կանգնենք. պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի մենք ձեզ հետ համատեղ ձևավորենք մեր ստրատեգիան այս ոլորտում, - ասել է կառավարության ղեկավարը և շարունակել,- ինչո՞վ օգնենք մեր արտադրողին, որ ինքը մրցունակ լինի»: Այդ հարցերը, որ բարձրացրել է վարչապետը, ֆերմերներին, թերևս,  քաջ հայտնի է: Պարզապես նրանց պետք էր այդ հարցերի պատասխանները ստանալ: Բայց այդ պատասխանները նրանք չեն ստացել: Միակ կոնկրետությունը, որն արվել է  Կարեն Կարապետյանի կողմից՝  հիմնադրամի ստեղծման մասին  տեղեկացումն է եղել. «Մենք անպայման ստեղծելու ենք հիմնադրամ, որի հիմնական նպատակն է լինելու բիզնեսին աջակցելը, բայց՝ որպեսզի բիզնեսը փող աշխատի: Մենք սուբսիդավորելու ենք այն կառույցին ու այն տնտեսությանը, որը շանս ունի մի օր ոտքի կանգնելու, և սուբսիդավորում չուզի»:  Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ակնկալում է խորհրդակցության մասնակիցներից առաջարկությունների փաթեթ. «Ձեր բիզնեսը ձեր փոխարեն ոչ ոք չի զարգացնելու, մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու, ոչ ոք մեզ ձրի փող չի տալու: Փող ենք տալիս, փող ենք աշխատելու այն դեպքում, եթե տրամաբանություն կա: Դուք ինձանից չինովնիկ եք: Որպեսզի մեր հանդիպումն առարկայական լինի, աշխատանքային խումբ ստեղծեք, որը գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ կազմի գյուղատնտեսության ոլորտի ստրատեգիան՝ ոնց ենք կրթում, ոնց ենք սուբսիդավորում, ոնց ենք արտոնություն տալիս, ոնց ենք խոշորացնում, արտահանում», - ասել է  Կարեն Կարապետյանը: Առաջարկների և փոփոխությունների գնահատման ժամանակը ևս անշուշտ կգա, իսկ առայժմ պետք  է արձանգրել, որ ՊՌ-ն ավելի շատ է, քան բուն գործը:   Դավիթ Մանուկյան  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am