Փողը կա, տեղը՝ նույնպես

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրվել՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պահելու աղմուկ հանած որոշման հետ կապված: ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն անձամբ զեկուցեց նախագիծը՝ համապատասխան օրենքներում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետեւ, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է եւ երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն եւ համապատասխանաբարար՝ 250, 150 եւ 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաեւ այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու եւ այլ դեպքերի համար։ Նախարարն անդրադարձավ նաեւ սոցիալական ցանցերի այն քննարկումներին, թե՞ արդյոք արդար է, որ սահմանվել է մեկ միասնական վճար եւ տարբեր եկամուտներ ունեցողների համար տարբերակում չկա։ Նրա խոսքերով` իրենք ընտրել են նվազագույն վճար սահմանելու սկզբունքը, ինչը ներդրված է հարկային համակարգում` անկախ այն հանգամանքից, թե որքան տարբեր է տնտեսվարողների շրջանառությունը։ Իսկ նրանք, ովքեր ավելի շատ վճարելու ցանկություն կունենան, կարող են դա անել. «Թե ինչ է լինելու այդ գումարների հետ, եթե այդ գումարները , Աստված տա, պետք չլինեն: Օրենսդրությունը սահմանում է, որ խորհուրդը կարող է որոշում կայացնել եւ այդ գումարն օգտագործել նախորդ տարիներն հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կամ նրանց»: «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու գաղափարն ինքնին շատ կարևոր է: Բայց արդյոք արդարացի՞ է, որ բոլորն անկախ իրենց աշխատավարձի չափից պիտի փոխանցեն նույն գումարը»,-հարցրեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: «Ոչ ոք չի կասկածում, որ ժամ առաջ, օր առաջ այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն: Բայց սա շատ էմոցիոնալ խնդիր է, զգացմունքային, որովհետև խոսքը բանակի մասին է: Ակնհայտ է, որ սա հարկատեսակ է: Սահմանադրությամբ էլ, գործող օրենքով էլ այլ ճանապարհ չունենք: Պետք է հստակ ասվի, չվախենալ, որ սա հարկ է բանակին: Արդարացի՞ եք համարում, որ մանկավարժից էլ, պատգամավորից էլ նույն մասնաբաժինն է հանվելու»,- ասաց Խ. Քոքոբելյանը: Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց օրենքը չի վերաբերում, իսկ մնացած բոլորը, այո, իրենց աշխատավարձից պարտադիր կարգով պիտի 1000 դրամ փոխանցեն: «Սա ուսանողի համար մի շաբաթվա տրանսպորտի փող է»,- նկատեց Խաչատուր Քոքոբելյանը: Նախարարն ասաց, որ իրենք փորձելու են անդրադառնալ նաև քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված կամ զոհված անձանց՝ գուցե նպաստների մեծացման տեսքով: «Քառօրյա պատերազմը և դրանից հետո ստեղծված վիճակը հուշեցին, որ երբ չկա միասնական համակարգ, մենք ունենում ենք էմոցիոնալ ու չկանոնակարգված վիճակ, որ Երևանին մոտ ապրող զինվորի ընտանիքը ավելի շատ աջակցություն է ստանում, քան՝ հեռավոր մարզում բնակվողը: Մենք պետք է սա էլ հաշվի առնենք»,- նշեց Վիգեն Սարգսյանը։ Քոքոբելյանն ասաց, որ խնդիրը պետք է լուծվի, փողը կա, տեղն էլ կա: Նա ստվերի տեղը ցույց տվեց՝ ասելով, որ 35 տոկոս ստվեր կա, դա բոլորը գիտեն: «Մեծ հույս ունեմ, որ բարոյական ու քրիստոնեական ընկալումը կգործի: Ընդունելով բոլոր քննադատությունները, հասկանալով՝ պիտի նաև արդար լինենք: Երկար տարիներ բազմաթիվ գործարարներ, պետական պաշտոնյաներ, մեծ մասնակցություն են ունեցել: Եվ որևէ մեկը սա ցույց չի տալիս»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով. «Երբ մենք անընդհատ խոսում ենք այն մասին, թե ինչու այս գործարարը չի լուծում այդ խնդիրը, մենք իրականում ամբողջ ճշմարտությունը չենք ասում: Ես ձեզ կոչ եմ անում նայել «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին տարիների կուտակված միջոցների բացվածքները: Դրանք շատ բան կասեն ձեզ: Ես չեմ ասում, որ սա արդարացնում է որեւէ մեկի՝ հարկ վճարելու կամ չվճարելու, նամանավանդ՝ ապօրինի հարստանալու ցանկությունը, բայց դրա համար կա Քրեական օրենսգիրք»: Վիգեն Սարգսյանն ասաց, որ եթե մենք շարունակենք խոսել, որ ովքեր կոռումպացված են, ավելի շատ ներդրում պետք է ունենան այդ ամեն ինչին, մենք ոչ թե պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, այլ՝ կոռուպցիան սոցիալական արդարություն ենք կոչելու. «Ինձ համար դա ընդունելի չի: Հասարակությունը պետք է նվազեցնի իր կախվածությունն այն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ չունի վստահություն»: Նախագիծը դրվեց քվեարկության եւ երկու դեմ գրանցվեց՝ Խաչատուր Քոքոբելյանն ու Թեւան Պողոսյանն էին, Էդմոն Մարուքյանը ձեռնպահ քվեարկեց, իսկ մյուս ՀՀԿ խմբակցության պատգամավորները կողմ, նրանք վեցն էին։ Այն կքննարկվի լիագումար նիստերին։ Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am