Փորձություն, որն անհատույց չմնաց

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների գործընթացում շրջադարձային փոփոխությունը այլեւս իրողություն է։ Երեկ հրապարակվել է նախագիծը, որը լիակատար սուպերնախագահական մոդելի ուղեցույց է։ Այնինչ 2015 թվականին Արցախում ցանկություն հայտնեցին Հայաստանի օրինակով որդեգրել խորհրդարանական համակարգը։ Վարչապետական հավակնություններ ունեցող ՀՅԴ-ական փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այնքան էր ոգեւորվել այդ հեռանկարով,որ հարցազրույցը հարցազրույցի հետեւից էր տալիս ու ասում, որ խորհրդարանական համակարգի գոյությունը օդ ու ջրի պես հարկավոր է Ղարաբաղին: <<Եթե Արցախի Հանրապետությունը ենթարկվի միջազգային հանրության ճնշումներին ՝ տարածքներ զիջելու, Արցախի լինել-չլինելու առումով, ապա պետք է ասեմ, որ այս ծանր բեռը մեկ անձին թողնելն անթույլատրելի է: Այս մարտահրավերներին կարող է դիմանալ միայն խոհրդարանական կառավարման համակարգը>> հարցազրույցներից մեկում ասել էր Աղաբեկյանը շարունակելով.<< Եթե խոսենք երկիրը հրամանագրերով ճգնաժամից հանելու խնդիրների լուծման մասին, իհարկե, արդյունավետ է նախագահական կառավարման համակարգը: Պետք է խոստովանեմ, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական համակարգի տարրեր են գործում: Դրա օրինակը կարող է հանդիսանալ ռազմական դրություն հայտարարելու դրույթը: Ռազմական դրություն հայտարարել՝ նշանակում է երկիր ղեկավարին, մեր այսօրվա պարագայում՝ նախագահին տալ լիազորություններ, որով նա պատրաստելու է երկիրը պատերազմի, բայց ռազմական դրություն հայտարարողը Ազգային ժողովն է: Նաեւ՝ այս կարեւոր մարտահրավերն է, որը ստիպում է մեզ ունենալ 100 % համամասնական ընտրակարգով ընտրված խորհրդարան>>: Բարեփոխումների իրական նպատակների մասին բոլորովին այլ խոսակցություններ կային, հրաժարվելով նախագահի իստիտուտից՝ նախեւառաջ նպատակ կար պատնեշել քաղաքական անցանկալի ֆիգուրների վերադարձը քաղաքականություն, մասնավորապես, նախկին նախագահի: Ապրիլյան քառօրյա պատերազմը խառնեց ներքաղաքական դաշտի խաղաքարտերը, վերանայեց դիրքորոշումները ու Արցախի իշխանությունները լայնախոհ գտնվեցին եւ պետական շահը գերադասեցին անձնականին:Մի քանի ամիս գործընթացը սառեցվեց, ապրիլյան պատերազմից հետո մասնագիտական հանձնաժողովը վերսկսեց աշխատանքները ու պարզ դարձավ, որ խիստ նախագահական մոդել է քննարկվում։ Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ ԼՂ իշխանությունունները ճիշտ ընտրություն կատարեցին։ Անհիմն չեն պնդումները, որ խորհրդարանական կառավարման մոդելը պատերազմող երկրի համար իսկական չարիք էր դառնալու, որ այդ իրավիճակը պահանջում է նախագահական համակարգ, որը ֆորսմաժորային իրավիճակներում վայրկյանների ընթացքում իզորու կլինի որոշումներ կայացնել: Այդուհանդերձ նոր հայեցակարգը, որի մասին արդեն կարծիքների պակաս չի զգացվում , Բակո Սահակյանին հնարավորություն է տալիս նախագահի պաշտոնը զբաղեցնել եւս երկու ժամկետ ու մի բան էլ ավելի։ Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար. «Հիմա արդեն կարող ենք ասել, որ այս փոփոխությունները կատարվում են մեկ անձի՝ Բակո Սահակյանի իշխանության վերարտադրության համար: Խնդիրն այն է, որ 2017թ. լրանում է Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետը, և գործող Սահմանադրությամբ՝ նա այլևս առաջադրվելու իրավունք չունի: Եվ ահա, փոփոխությունների գործընթացով հնարավորություն է ընձեռվում Բակո Սահակյանին նախ՝ առանց համընդհանուր ընտրությունների մնալ մինչև 2020թ. ԱԺ ընտրությունները, ապա ևս երկու անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու հնարավորություն ստանալ»։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Բակո Սահակյանի լուրջ դերակատարումը թերագնահատելը այնքան էլ ճիշտ չէ, գուցե հաջող փորձության համար է Բակո Սահակյանին նման շանս տրվում։ Հետաքրքիր է, թե ՀՅԴ-ն ու վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակցությունը ինչպես են շարունակելու իրենց քաղաքական ուղին, եթե առաջինին բնորոշ է բոլոր հանգամանքներում ու ցանկացած գնով մոտ գտնվել կերակրատաշտին՝ դավաճանելով սկզբունքները, ապա հետաքրքիր է երկրորդի պարագայում։ Անի Սահակյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am