ԱՄՆ-ը բարձրացրել է Ադրբեջանին զինելու հարցը

Այս օրերին ուշագրավ այցելություն եղավ Հայաստան և Ադրբեջան: Աշխատանքային այցով Երևան և Բաքու էր ժամանել ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Մայքլ Քարփենթերը։ Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, Պնախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից նա տեղում ծանոթացել է հայ-ամերիկյան ռազմական գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, հանդիպել է այն ամերիկացի զինծառայողներին, ովքեր աջակցում են ենթասպաների դպրոցում առաջին անգամ մարտական բուժակների ուսուցման գործին լծված իրենց հայ գործընկերներին: Ընդ որում, ուսուցման ծրագիրը մշակվել է ամերիկյան ծրագրի նմանությամբ: Նա նաև այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադի շտաբ և հանդիպում ունեցել այն զինծառայողների ու հրամանատարների հետ, ովքեր ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո մասնակցել են խաղաղապահ առաքելությունների աշխարհի տարբեր վայրերում: «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը անվտանգության ոլորտում երկարամյա գործակցություն ունեն, որը խարսխված է հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամության վրա: 21-րդ դարում եվրոպական անվտանգության նոր մարտահրավերների լույսի ներքո անչափ կարևոր են Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերը՝ միտված տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդմանը և ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպայի տեսլականի առաջ մղմանը», - նշել է Քարփենթերը: Քարփինթերը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ամփոփել է իր երևանյան այցի արդյունքները, նշել է` «Հայաստանի հետ հիանալի համագործակցություն ունենք մի շարք ոլորտներում» և որ ընդհանուր առմամբ, շատ գոհ են համագործակցության մակարդակից. «Իհարկե, կցանկանայինք խորացնել այն և անել ավելին: Դա այստեղ իմ քննարկումների հարցերից մեկն է, թե որ ուղղությամբ կարող ենք ընդլայնել մեր վերապատրաստումները: Մինչ այստեղ գալս ականատես եղա, թե ինչպես են ամերիկացի զինվորականները վերապատրաստում հայ ռազմական բժիշկներին՝ մարդկային կյանքեր փրկելու համար: Ուրախալի է տեսնել, որ այս ջանքերը պտուղներ են տալիս: Եվ այժմ մենք դիտարկում ենք [համագործակցությունն] ընդլայնելու հնարավորությունները»: Ռուս-ամերիկյան հակասությունները արդյոք կարո՞ղ են որոշակի ազդեցություն ունենալ հայ-ամերիկյան ռազմական ու քաղաքական հարաբերությունների վրա, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նկատել է. «Չեմ թաքցնի, որ բազմաթիվ ուղղություններում ունենք հակադիր տեսակետներ, թե ինչպես պետք է լուծել տարբեր հակամարտությունները: Սակայն, այստեղ՝ Հայաստանում և տարածաշրջանում մենք գործընկերներ ենք, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ու մենք ձգտել ենք համագործակցաբար աշխատել այս տարածաշրջանում: Մեր շահերից է բխում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը: Այնպես որ, մենք պատրաստ ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ և փորձել գտնել այդ լուծումը, եթե դա հնարավոր է»: Այնուհետև նա շեշտել էր, որ հակասություններ ունեն Ռուսաստանի հետ 2008թ. Վրաստանում ու 2014թ. Ուկրաինայում նրա գործողությունների հետ կապված․․․ «մենք չենք կարծում, որ 21-րդ դարում պետություններին հարիր է խախտել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Եվ երբ Ռուսաստանի նման երկիրը ռազմական միջամտություն է իրականացնում Վրաստանում կամ Ուկրաինայում՝ փորձելով թելադրել այդ երկրներին, թե ինչպիսի ապագա նրանք պետք է ունենան, մենք համարում ենք, որ դա տեղին չէ: Բայց նույն սկզբունքով Հայաստանն էլ իրավունք ունի որոշելու իր արտաքին քաղաքականության ուղղությունը: Եվ եթե Հայաստանին գոհացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա մենք ևս գոհ ենք: Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում զսպել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է»: Գալով Ռուսաստանի կողմից մեծածավալ սպառազինություն վաճառքին Ադրբեջանին, Մայքլ Քարփինթերն արձանագրել է, որ դա ցավալի է, ու իրավիճակը լրջորեն ապակայունանում է` «երբ որևէ երկիր իրականացնում է սպառազինության մատակարարումներ մի տարածաշրջան, ուր ամեն ամիս շփման գծի երկայնքով երկու կողմերից զոհեր են լինում»: «Կարծում եմ, որ մի երկրի համար, որը միջնորդ է հանդիսանում, զենք վաճառելը կամ տրամադրելը հարիր չէ: Մեր քաղաքականությունը, գիտեք, կայանում է նրանում, որ չտրամադրենք լրացուցիչ ռազմական հնարավորություններ: Դա չի նշանակում, որ մենք չունենք պաշտպանության ոլորտում հարաբերություններ Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Բայց կարծում եմ, որ այսպիսի տարածաշրջան զենք ու ռազմական միջոցներ մատակարարելը հակամարտության խաղաղ լուծման ճանապարհը չէ»: Իսկ այդ հարցը քննարկե՞լ են ռուսների հետ: Քարփինթերը ուղղակի արձանագրել է, որ, այո` քննարկել են: Ըստ էության նա փաստել է, որ Ղարաբաղում կարող է նորից պատերազմ սկսվել, իրավիճակը շատ լարված է, և մտահոգված են, որ հնարավոր է լարվածության աճ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ գտնել դիվանագիտական լուծում: Եթե դիվանագիտական լեզվից դուրս գանք, ապա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները չափազանց կարևոր են այն առումով, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար թեև ընկալվում է որպես Ռուսաստանի դաշնակից, սակայն Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է, ավելին` հարաբերությունները խորացնելու հստակ ցանկություն կա և այն արտահայտվում է: Բացի այդ, Վաշինգտոնը հանդես է գալիս ղարաբաղյան լարումը բացառելու օգտին, ընդ որում հստակ, կարծես, սպառնալով, որ Ռուսաստանին ոչ մի դեպքում թույլ չեն տա ապակայունացնել նաև այս տարածաշրջանում: Առավել ուշագրավ է, եթե չասենք` սենսացիոն, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան արձանագրել է, որ ըստ էության, Ռուսաստանի հետ Ադրբեջանին ռազմական միջոցներ մատակարարելու հարցը Վաշինգտոնը բարձրացրել է: Սա խիստ ուշագրավ արձանագրում է: Այս խոստովանությունը այլ, ավելի կարևոր իրադրություն է ցույց տալիս, որ` Ռուսաստանն ու Ադրբեջանը ուժի, խնդրի ռազմական լուծումը չեն բացառում, մինչդեռ Վաշինգտոնն ու Երևանը, փաստացի, մշտապես դեմ են հանդես եկել հակամարտության ռազմական ճանապարհով լուծման հնարավորությանը: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am