Գազի գինը կիջնի՝ ում համար ինչքան, ինչի կամ ում հաշվին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է  դիմել  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողների մի քանի շերտերի համար գազի սակագինը նվազեցնելու առաջարկով: Գազամատակարար ընկերության  առաջարկի մեջ սակագնի տարբերակված մոտեցում է  առաջարկվում  համարյա բոլոր խմբերի սպառողների համար: Hayeli.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  «Գազպրոմ Արմենիայի» առաջարկին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ սակագնի առաջարկվող փոփոխությունը ներկա պայմաններում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա  նկատելի դրական ազդեցություն կունենա: Գազի գնի ամենամեծ նվազեցումն առաջարկվում է կատարել սոցիալապես անապահով խավերի  համար:  Մասնավորապես ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում ընդգրկված տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազ սպառողների համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի սակագինը 100 հազար դրամ է սահմանվում: Այսինքն՝ անապահով խավի բնակիչը մեկ խորանարդ մետր գազի դիմաց  կվճարի 100 դրամ այժմյան 146,7 դրամի փոխարեն: Ըստ Վարդան Այվազյանի՝ սա  գնի շեշտակի նվազում է և այստեղ խոսքն ավելի քան 150 հազար ընտանիքի մասին է. «Ասենք, եթե մարդը նախկինում 100 խմ-ի դիմաց վճարում էր ամսական օրինակի համար 14700 դրամ, հիմա կվճարի 10.000 դրամ : Խոսքը մեկ երրորդով իջեցման մասին է, որը բխում է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած  կառավարության ծրագրից»,- նշեց պատգամավորը: Ավելի լայն խավի՝ մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բնակիչ-սպառողների համար 1 խորանարդ մետր գազի գինը կնվազի  7.7 դրամով: Նախկին 146,7 դրամի փոխարեն նրանք կվճարեն 139 դրամ: Վարդան Այվազյանի խոսքով՝ ջերմոցային տնտեսությունների և  վերամշակող կազմակերպությունների համար ևս առաջարկվում է շատ մատչելի սակագին՝ 100 դրամ, մեկ խորանարդ մետրի դիմաց, որը նույնպես կառավարության ծրագրի և Կարեն Կարապետյանի խոստումներից է եղել: Իսկ 10 հազար խորանարդ մետրից ավել սպառում ունեցող  խոշոր ընկերությունների  համար յուրաքանչյուր 1000 խմ գազի գինը կնվազի 30 դոլարով՝ ներկայիս 242 դոլարից հասնելով  212 դոլարի. «Իսկ առանձին խոշոր ներդրողներր համար կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է տալ առանձին սակագին: Ամենակարևորն այստեղ այն է, որ այս բոլոր նվազեցումները պետական բյուջեի վրա հավելյալ ծախս չեն դառնում,  հարկատուների գրպանից ոչ մի կոպեկ փող չի ծախսվում, քանի որ հայտը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և սակագնի հետ կապված բոլոր ռիսկերը մնալու են իրեն վրա: Մյուս կարևոր հանգամանքն այստեղ այն է, որ գազի գնի նվազմանը անպայման կհաջարդի նաև էլեկտրաէնեգիայի սակագնի իջեցումը.  էներգետիկ հաշվեկշռում շուրջ 40 տոկոսը  ջերմային էներգիան է կազմում, որտեղ գազի սակագինը շատ կարևոր բաղադրիչ է»,- նշեց Վարդան Այվազյանը՝ ավելացնելով, որ  գործող կարգի համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագները կարող է  վերանայել նախորդ փոփոխությունից առնվազն 6 ամիս հետո: Ըստ այդմ՝ գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ հունվարի, իսկ էլեկտրաէնեգիայի սակագնի փոոխություն փետրվարի 1-ից սկսած: Փաստորեն ստացվում է, որ  գազի գնի նվեզեցման պոտենցիալ այնուամենայնիվ կար: Ինչու այդ դեպքում սակագինը ավելի վաղ չէր իջեցվում, թե՞  այս իջեցումը նախընտրական նվեր է,  կամ էլ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու գործոնով է պայմանավորված: «Անունը ինչ ուզում եք դրեք՝ նախընտրական նվեր, վարչապետի անձով պայմանավորված ինչ-որ գործարք… Կարևորն այն է, որ երկրի, ժողովրդի և տնտեսության համար  դրական քայլ է կատարվում: Ի միջի այլոց, եթե ամեն ընտրությունից առաջ այս կարգի նախընտրական նվեր մատուցվի,  շատ  լավ կլինի»,- մեր հարցադրմանը հակադարձեց  Վարդան Այվազյանը : Նրա խոսքով՝  այնուամենայնիվ գազամատակարարը սակագնի նվազեցման առաջարկի համար առնվազն  3 ճանապարհ կարող է մատնանշել: Առաջինը՝ Վրաստանի տարածքով  տրանզիտի արժեքի փոփոխությունն է. << Օրինակ, եթե հիմա տրանզիտի գինը սակագնի մոտ 10 տոկոսն է կազմում, կարող է վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում իջեցվել մոտ 5 տոկոսի: Երկրորդ հիմնավորումն այն է, որ Գազպրոմ Արմենիան ցանցի ընդլայնման առումով Հայաստանում նոր ներդրումներ չի կատարում, քանի համայնքներում գազաֆիկացումն ավարտված է, ընդ որում գազաֆիկացման տոկոոսը մեզ մոտ շատ բարձր է: Երրորդ ճանապարհն այն է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի համար գազի մատակարարման նոր  ֆինանսական մոտեցում է կիրառում և «Գազպրոմ Արմենիայի» շահույթի որոշ մասը ինքն է փոխհատուցում»,- նշեց Վարդան Այվազյանը՝ ավելացնելով, որ գազի սակագնի նվազեցման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Գազպրոմ» ընկերության նախագահ Միլլերի Հայաստան կատարած վերջին այցի  ժամանակ՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Ինչ վերաբերում է մտահոգությանը, թե  նախորդ նախագահական ընտրությունից առաջ գազի գինը  չբարձրացնելու դիմաց մենք 300 մլն դոլարի  վարկ «նվեր» ստացանք  Գազպրոմից, հնարաո՞ր է, որ նման մի պատմություն էլ հիմա կրկնվի,  Այվազյանը նշեց.«Փաստն այն է, որ այս պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ինքն է դիմել Հանրային ծառայութնները կարգաորող հանձնաժողովին՝ սակագնի  նվազեցման առաջարկով: Հայաստանի հանրապետությունը  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իր  բաժնեմասը  Ձեր նշած վարկի դիմաց փոխանցել  է ռուսական կողմին, ուստի հիմա սակագնի հետ կապված նման ռիսկ  մեր վրա չի կարող տարածվել»: Կարինե Սարիբեկյան    

դիտվել է 116 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am