ԱԺ փոխնախագահներից մեկը պարտադիր ընդդիմադիր պետք է լինի

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտաան հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկեց «ԱԺ կանոնակարագ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումները: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նախագծի ներկայացնելուց առաջ հայտարարեց, որ կանոնակարգի փոփոխությունը նպատակ ունի ձևակերպել այն լիազորությունները, որոնք տալիս է նոր ընդունված Սահմանադրությունը: Ըստ նոր կանոնակարգի՝ որևէ օրենք չի կարող նիստի օրակարգ մտնել, եթե քննարկման առարկա չի դարձել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում. «Բացառությամբ այն դեպքերի, եթե կառավարությունը հիմնավորի, որ նախագիծը կարևոր է մեր երկրի, մեր պետության համար և պետք է արտահերթ քննարկման առարկա դառնա»: Փոփոխությունների մաս է կազմում նաև խմբակցությունների ամենաշաբաթյա պարտադիր նիստեր գումարելը. «Խմբակցությունների նիստերի ժամանակ որոշումները պետք է կայացվեն ձայների մեծամասնությամբ, և այդ որոշումները լեգիտիմ են, եթե խմբակցության նիստին ներկա են խմբակցության անդամներից կեսից ավելին»: Ընդդիմադիրներին տրվող արտոնությունների մասին էլ Սահակյանն ասաց, որ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է անպայման լինի ընդդիմադիր պատգամավոր: «Մի շարք խնդիրներ, հարցեր, գործառույթներ, որոնք այժմ վերապահված են Ազգային ժողովի նախագահին եւ Ազգային ժողովի նախագահը միանձնյա է որոշում այդ հարցերը, դրանք այլեւս կանցնեն Ազգային ժողովի խորհրդի լիազորությունների ներքո: Սա նույնպես կոլեգիալ մարմին է, եւ սրանով մենք ապահովել ենք որոշումների ընդունման լեգիտիմությունը»,- ասաց Հովհաննես Սահակյանը: Նոր կանոնակարգով ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի՝ ԱԺ խորհուրդ, երկուշաբթի օրը նիստ կգումարի Ազգային ժողովի խորհուրդը, որը կազմված է լինելու բոլոր խմբակցությունների ղեկավարներից: Նրանք հնարավորություն կունենան որոշելու նիստի օրակարգը, հարցերի հերթականությունը և արդեն երեքշաբթի օրավանից մինչև ուրբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, խորհրդարանը կգումարի նիստեր: ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը նախագծի վերաբերյալ բազում դիտողություններ ուներ, նա դժգոհեց, որ այն չի արտացոլում բոլոր այն լիազորությունները, որոնք նոր Սահմանադրությամբ տրվում են Ազգային ժողովին: «Ես իսկապես համարում եմ, որ մենք մեր մոտեցումը պետք է իրար հետ ճիշտ ուղղությամբ տանենք: Սա չի կարող համարվել ԱԺ կանոնակարգի փոփոխություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վերցրել ենք հինը և փորձել ենք հարմարեցնել ինչ-որ կարգերի»,- ասաց Ռուստամյանը: Նա նշեց, որ նոր ընտրվող խորհրդարանը լինելու է առաջնային մանդատ ունեցող միակ մարմինը, ինչը պետք է արտացոլված լինի կանոնակարգում. «Իշխանությունը ծագում և ձևավորվում է այս մարմնով: Սա չի երևում, սա գլխավոր հարցն է, որ այս կանոնակարգով պետք է երևա: Այսինքն՝ ԱԺ-ի կանոնակարգով պետք է երևա Ազգային ժողովի բոլոր լիազորությունների իրացումը: Ընտրական օրենսգրքից հետո մյուս կարևոր, համակարգաստեղծ օրենքն այս «ԱԺ կոնոնակարգ» օրենքն է»: Նա խորհուրդ տվեց ուսումնասիրել խորհրդարանական կառավարման մյուս երկրների եւ չշտապել։ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ հետաքրքրվեց՝ արդո՞ք ճիշտ չի լինի անցնել եռօրյա նիստեր անցկացնելու կարգին: Նա կարծիք հայտնեց, թե երբ ասվում է, որ ԱԺ կանոնակարգը լիազորություն է տալիս, որևէ վերահսկողություն իրականում չկա. «Վերահսկողական մեխանիզմներ չկան, սրանք ընդամենը բառեր են»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հայտարարեց, թե կարիք չկա շտապել կանոնակարգի ներկայացման համար: Նա հայտարարեց, թե 50 առաջարկ է ներկայացրել կանոնակարգի վերաբերալ, այն դեպքում, երբ ինքը դեռ մինչև 50-րդ հոդվածն է հասցրել ուսումնասիրել: «Այսինքն՝ ամեն հոդվածի վերաբերյալ մեկ առաջարկ եք ներկայացրել » նկատեց Հերմինե Նաղդալյանը: ՀՀԿ-ականը հայտարարեց, թե իր համար անթույլատրելի է պատգամավորին խմբակցությունից հեռացնելու դրույթը, քանի որ եթե պատգամավորը չի կիսում իր խմբակցության կարծիքը, նրան չպետք է հեռացնեն խմբակցությունից: Անի Սահակյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am