Ճապոնական ծովում ռուս սահմանապահները 9 մարդու են վիրավորել հյուսիսկորեական մաքսանենգ ձկնորսական նավի անձնակազմից, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` մեջբերելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունը:
«Զենքին բռնի ուժով տիրանալու փորձը կանխելու և հյուսիսկորեական թիմի կողմից հարձակման դեպքում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին պաշտպանելու նպատակով վերջիններս թեթև հրազենից նախ նախազգուշական, ապա մարտական կրակահերթ են բացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կանգնեցված նավի անձնակազմի անօրինական գործողությունների հետևանքով ռուսական սահմանապահ նավի հետախուզական խմբի անդամներից մեկը վիրավորվել է գլխից:
Ձկնորսական նավի անձնակազմը բաղկացած է եղել Հս. Կորեայի 48 քաղաքացիներից:
Կատարվածի մասին տեղեկացվել է Վլադիվոստոկում Հս. Կորեայի գլխավոր հյուպատոսությունը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը